Հարեալ «Տիտանիկը»


 

Դե, ուրիշ ով, եթե ոչ` ռոմանտիկ միլիարդատերը կարող էր այսպիսի ծրագիր հղանալ: Այս պարագայում նա ավստրալիացի Կլայվ Պալմերն է. նա մտադրվել է վերակերտել 1912 թ. ապրիլի 15-ին սառցաբեկորին բախված ու խորտակված «Տիտանիկ» նավի պատճենը:

- Դա կլինի նույնքան շքեղ, որքան «Տիտանիկը», բայց, բնականաբար` հագեցած 21-րդ դարի գերժամանակակից տեխնոլոգիաներով և նավավարական ու անվտանգության նորագույն համակարգերով,- հայտարարել է Պալմերը:

Երազկոտ միլիարդատերն անակնկալի չի եկել հեգնախառն կամ չարամիտ հարցից և սուր հանդիմանանք է ուղղել լրագրողին.

- Արդյո՞ք ձեր «զավակը» կկրկնի իր նախատիպի ճակատագիրը:

- Դե իհարկե, նավը կխորտակվի, եթե դրա մեջ ճեղք բացեն: Այն կառուցում են այնպես, որ չի խորտակվի: Բայց եթե նույնքան սնահավատ լինենք, որքան դուք` երբեք չես իմանա, թե ինչ կարող է կատարվել:

Կառուցման ծախսերի մասին ոչինչ չի ասվում, բայց կառուցումը հավանաբար կիրականացնի չինական CSC նավաշինական գործարանը: Նորօրյա «Տիտանիկը» իր առաջին ուղերթը կկատարի 2016-ին` Լոնդոնից- Նյու Յորք:

Հիշեցնենք, որ խորտակված «Տիտանիկի» ավելի քան 2,2 հազար ուղևորներից փրկվել են 711-ը: Եվ անուրախ այդ հոբելյանի առթիվ` աղետից 100 տարի հետո, «Հառլանդ էնդ Վոլֆ» նավաշինական ընկերությունը դրանից մնացած մասունքներով թանգարան է հիմնել (տեղեկացրել է BFM-RU-ն):