ԱՐՏԱՇԱՏՅԱՆ «ԽԱՌՆԱՇՓՈԹ» 


 

Գտնվելով մայրաքաղաքից հեռու` մի շարք համայնքներ վաղուց ի վեր որդեգրել են ամենաթողության «քաղաքականությունը»` համոզված, որ իրենց չեն նկատի, Երևանի «ձեռքերը հեռու են»… Այս «քաղաքականությունից» զատ, որոշ տեղերում էլ ներկա ու նախկին պաշտոնյաներն են հաստատել իրենց «օրենքներն» ու «ճշմարտությունները» հպատակեցնելով իրենց կամքին ու քիմքին… Ու նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների շարքում շատ է հիշատակվում Ալիկ Սարգսյանի անունը, ով Արարատի մարզում սեփական «կոլխոզային հոգեբանությունն» էր հաստատել` ամենաթողությունը դարձնելով գլխավոր հատկանիշ: Ահա նախկին մարզպետի, դարձյալ` նախկին ոստիկանապետի «փառապանծ կենսագրության» արտաշատյան դրվագներից մեկը… Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը քաղաքի մանկապարտեզը, պատկերա-սրահն ու այլ հանրային օբյեկտներ սեփականաշնորհել էր Արարատի ԲԿ ախտորոշիչ կենտրոնի տնօրեն Սոնա Պողոսյանի ամուսնու` Կարեն Մկրտչյանի անունով, ով աշխատում էր քաղաքապետարանում: Սեփականաշնորհել, ապա վաճառել էր դրանք: Սակայն, ինչպես պարզվում է, Սոնա Պողոսյանի ընտանիքը այդ գումարներից ոչինչ չէր ստացել: Չհաշտվելով կատարվածի հետ, Սոնան հաշիվ է պահանջել Բաբայանից, պարտադրել` իրեն փոխանցել գործարքից ստացված գումարը: Սակայն քաղաքապետն արդարացել է, թե այդ ամենն արել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի գիտությամբ.

- Հո փողը գրպանս չե՞մ դրել, ամեն ինչ իր գիտությամբ, իր ցանկությամբ… գնաց էլ` դրանից չպրծանք:

Այսինքն, քաղաքապետի արտաբերած այս նախադասության տրամաբանությամբ, գործարքն իրականացվել է Ալիկ Սարգսյանի հրահանգով, իսկ գործարքից ստացված գումարներն էլ տնօրինել է հենց Սարգսյանը… Չհաշտվելով կատարվածի հետ, Սոնա Պողոսյանը սպառնացել է բացահայտել Աբրահամ Բաբայանի ողջ գործունեությունը, երևան հանել բոլոր այն գործարքները, որոնք քաղաքապետն իրականացրել է` բազմիցս խախտելով օրենքները…

Վրեժխնդիր լինելու և անհնազանդ Սոնա Պողոսյանին պատժելու համար, Աբրահամ Բաբայանը աշխատանքից ազատել է Սոնայի ամուսնուն, իսկ Արարատի կենտրոնում նրա անունով սեփականաշնորհած 1500 քմ հողատարածքը վաճառել է 30 հազար ԱՄՆ դոլարով: Սակայն, այս գումարից էլ Արտաշատի քաղաքապետը բաժին չի հանել Սոնա Պողոսյանի ընտանիքին: Ընտանիքը հայտնվել է բավական բարդ ֆինանսական իրավիճակում, քանի որ պարտք են վերցրել ու մեքենա գնել` հույսով, թե քաղաքապետն իրենց փող կտա:

Ըստ որոշ տեղեկությունների, Սոնա Պողոսյանը հանդիպել է Ալիկ Սարգսյանին և փորձել է պարզել` իր ամուսնու անունով սեփականաշնորհած ու հետագայում վաճառված օբյեկտների փողը ում գրպանն է գնացել: Աբրահամ Բաբայանը պնդում է, որ այդ գումարները անցել են Ալիկ Սարգսյանին:

Թե ինչ է պատասխանել նախագահի խորհրդականը, առայժմ հայտնի չէ: Մնում է ենթադրել, որ Ալիկ Սարգսյանը խնդրած կլինի չհրապարակել այս ամենը, սպասել «լավ օրվա», երբ ինքը հնարավորություն կունենա բացահայտել կատարվածը…

Անկեղծ ասած` մեզ այնքան էլ չի հետաքրքրում, թե, ի վերջո, ով է այս անամոթ խաղերի թիկունքին կանգնած` նախկին մարզպե՞տը, թե՞ Արտաշատի քաղաքապետը: Մեզ մտահոգում է այն, որ իրենց վերահսկողությունից դուրս դնելով` որոշ մարզային և քաղաքային իշխանիկներ ոտնահարում են մեր օրենքները, հիասթափեցնում մարդկանց: Իհարկե, այս պարագայում մեղքի իր բաժինն ունի և Սոնա Պողոսյանը, ով ներքաշվել է գործարքի մեջ:

Θ-Ζlt:�Κs��D �E bottoΗ-Ζlt:ΖutoΚ text-Ζlign:justifyΚline-height:150%&undefined;>Նշենք, մասնագիտորեն լավ հիմնավորված նամակ է: Հուսանք, ուրեմն, որ այն անարձագանք չի մնա: Սակայն մեզ մի այլ հարց էլ է հետաքրքրում: Միշտ տպավորություն է ստեղծվել, որ որոշ իշխանավորների կողմից հովանավորվում է «Լֆիկ»-ը, ում դեմ այսօր ելնում են շատերը: Արդյո՞ք չի կարելի ենթադրել, որ իշխանությունները որոշել են հակահարված տալ նրան` հավանաբար չցանկանալով այլևս թույլ տալ, որ նա շարունակի ինքնաթողության հաղթարշավը: