Ազատ բարքեր ասվածը հարաբերական է
Եվ լավ է, որ ազատություն կոչվածը անսահմանափակ չէ, բայց վատ է, որ այդ հարցում շատերը մոլորված են: Օրինակ` 56-ամյա կնոջ ինչի՞ն էր պետք կուրծքը մերկացնել պուրակում` թեկուզ գիշերվա ժամը 2-ին:
Նյու-Ջերսիի բնակչուհի Վենդի Թաքերն իրեն թույլ է տվել մերկացրած կուրծքը ցուցադրել տեսահսկողական սարքերին (տեղեկացրել է Myfoxny-ն)` Լեքսինգթոնի պուրակին հարող ճանապարհի հենց մեջտեղում:
Դե, տեսահսկողական խցիկները միայն օրինախախտ մեքենաները որսալու համար չեն, և կնոջը ձերբակալել են: Նա մեղադրվել է անվայելուչ վարքագծի համար ու տեղափոխվել Ատլանտիկ շրջանի բանտ: