Հղի տղամարդուն չամուսնալուծեցին 


 

Վերնագրից ավելի արտառոց է այս պատմությունը: Դժբախտաբար` մամուլն ավելի ու ավելի հաճախ է անդրադառնում երկնա-վարդագույն անոմալ երևույթներին: Նրանք շարունակ առիթներ են ստեղծում` իրենց գոյությունը չմոռացնելու և շարքերն ընդլայնելու նպատակով: Բայց համասեռականներին անդրադառնալու մեր նպատակը սթափության կոչելն է, գոնե սեռական կողմնորոշումը չփոխելու հորդորը:

Ինչ վերաբերում է հղի միասեռականին` ասվածում հումոր չկա: Նա ոչ միայն հղիացել է և արդեն 3 երեխա ծնել` իր «սեռակից» ամուսնուց: Հիմա էլ ուզում է ամուսնալուծվել, սակայն ԱՄՆ-ի Արիզոնայի դատարանը մերժել է նրա հայցը:

39-ամյա Թոմաս Բիթին ի ծնե կին է: 1979-ին դարձել է համասեռամոլ, իսկ 2002-ին վիրահատվել է` հեռացնելով կաթնագեղձերը: Քողարկելով «կանացի» իր անցյալը, նա ծննդյան նոր վկայական է ձևակերպել և պաշտոնապես տղամարդ դարձել: Մեկ տարի անց ամուսնացել է Հավայան կղզիներում, որտեղ միասեռական ամուսնություններն օրինականացվում են: Շուտով «պարզվել» է, որ նրա արական սեռի «կինը» չի կարող երեխաներ ունենալ, և Բիթին որոշել է մայրիկ դառնա: Իր առաջնեկին (դուստր) նա լույս աշխարհ է բերել 2008 թ.:

Ապա նրանք տեղափոխվել են Արիզոնա, որտեղ իշխանությունները մերժում են միասեռական ամուսնությունները: Բիթին էլ որոշել է ամուսնալուծվել: Բայց դատարանին նախ չեն բավարարել ապացույցները, որ ամուսնությունը գրանցելու պահին Թոմասը տղամարդ է եղել: Բացի այդ` միասեռականների ամուսնությունն այստեղ վավեր չէ:

«Առնականացած Բիթին նաև համառ է. նա նոր ընկերուհի է գտել, ում հետ որոշել է պաշտոնապես ամուսնանալ: Եվ նրա փաստաբանն ասել է, որ իր պաշտպանյալը վիճարկելու է դատարանի մերժումը: