Անուշադիր վարորդ է շունը
Շա˜տ եսակենտրոն են մարդիկ: Օրենքներ են գրում միայն իրենց համար ու իրենց մասին` նույնիսկ իրենց ամենասիրելի կենդանիներին մոռացած: Իսկ եթե հանկարծ ընտանիքի բարեկամ շունը օրենք է խախտում, բնականաբար մնում է անպատժելի: Լավագույն դեպքում նրա տերերը պատասխանատվության կենթարկվեն, եթե իհարկե` օրենքում դրան աղերսվող որևէ կետ հայտնաբերվի: Բայց արդյո՞ք պատիժն ուղղում է մարդկանց կամ կենդանիներին…
Ամերիկյան մի քաղաքում շունը հայտնվել է ավտոմեքենայի ղեկին: Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության` ավտոտերը շանը թողել է մեքենայի մեջ ու գործով ինչ-որ տեղ գնացել: Խեղճ կենդանին երևի ձանձրացել է սպասելուց և որոշել է արկած որոնել: Դե, տիրոջ հետ նա շատ էր ճամփորդել ու աչքի պոչով երևի ուսումնասիրել էր, թե ինչպես են գործի գցում շարժիչը: Ու հանկարծ կայանված մեքենան սկսում է առաջ շարժվել: Ուշադիր անցորդներն իսկույն նկատել են, որ վարորդի նստարանին շուն է նստած և խուճապահար փորձել են կանգնեցնել մեքենան: Նրանցից մեկը մոտեցել է` դուռը բանալու, բայց ճզմվել է երկու մեքենաների արանքում` գլուխը հարվածելով ասֆալտին: Բարեբախտաբար նա միակ տուժողն է եղել, և ամենակարևորը` նրա կյանքին վտանգ չի սպառնում (գրել է York DΖily Record-ը):