Ծխելը հոգեգարություն է 


 

Համենայն դեպս` այդպես են կարծում փորձագետները: Ոչ թե պնդում են, այլ գտնում, որ ծխելը կարող է հոգեկան հիվանդության նախանշան լինել (գրել է IndeΘendent-ի թղթակից Լորենսը):

Այս մասին խոսվել է «Ծխելը և հոգեկան առողջությունը» զեկույցում, որի առնչությամբ Թոքերի հիվանդության դեմ պայքարի բրիտանական հիմնադրամը բժիշկներին խորհուրդ է տվել` իրենց ծխող հիվանդներին հետազոտության ուղարկել հոգեբույժների մոտ:

Մեծ Բրիտանիայում 10 միլիոն ծխողներից 3 միլիոնը տառապում է հոգեկան խանգարումներով: Նիկոտինը ժամանակավորապես թեթևացնում է տագնապի, դեպրեսիայի ախտանիշները: Բժիշկներն այս հանգամանքով են բացատրում, որ այդպիսի խանգարումներ ունեցողները հակված են դեպի ծխախոտը: