ՆԵՂԱՑԱԾ ՈՒ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ


 

ՀԱԿ քարոզչամեքենան արդեն իսկ հասցրել է հպարտանալով արձանագրել, թե թիվ 2 ընտրատարածքում իրենց հաջողվել է այնպիսի «հստակ» նախընտրական պատկեր ստանալ, որ իշխանական թեկնածուի հետ միմիայն ՀԱԿ ներկայացուցիչն է մրցելու: Այսուհանդերձ Կոնգրեսը նման արդյունքի է հասել դաշինքի մաս կազմող «Քրիստոնյա-ժողովր դավարական վերածնունդ» կուսակցության ղեկավարին նեղացնելու միջոցով: Այս ընտրատարածքի բնակիչ Սոս Գիմիշյանն իր կարծիքը ՀԱԿ ղեկավարությանը հասցնելու ակնկալիքով տարբեր շրջանակներում հայտարարել է, թե Նոր Նորքում իրեն ավելի լավ են ճանաչում, ու եթե ընդդիմության կողմից ինքն առաջադրվեր, ապա հաստատ ավելի շատ քվե կստանար, քան Վլ. Կարապետյանը: Ավելին, Ս. Գիմիշյանը որոշած է եղել ՀԱԿ առաջադրումից անկախ` ինքը ևս առաջադրվել, բայց խոշոր ընտրագրավն ու քարոզարշավի համար պահանջվող միջոցների բացակայությունը նման հնարավորություն չեն տվել: ՀԱԿ-ից նեղացած ու վիրավորված կուսակցապետն արդեն իսկ հայտարարում է, որ ինքն ու իր կուսակիցները թե´ քարոզարշավի ընթացքում, թե´ մայիսի 6-ին ավելի շատ դիտորդի կարգավիճակն են նախընտրելու: