ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԸ անձնակազմին ցուցում է տվել ԱԺ ընտրություններին նախորդող շրջանում և հատկապես ընտրությունների օրը խիստ ու հետևողական լինել ցանկացած իրավախախտի հանդեպ և օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում կանխել ընտրական գործընթացի խոչընդոտման յուրաքանչյուր փորձ:
Կոչ ենք անում բոլոր կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական շարժումներին, բոլոր քաղաքացիներին` ընտրական գործընթացներին վերաբերող ցանկացած իրավախախտում, այդ թվում` ընտրակաշառք արձանագրելու դեպքում անհապաղ ահազանգել ոստիկանություն:
Ձեր ազնիվ և անաչառ քաղաքացիական կեցվածքի ու գործելակերպի պարագայում իրապես կկանխարգելվեն ու կբացահայտվեն ազատ և արդար ընտրություններին խոչընդոտող հանցագործությունները, և ՀՀ ոստիկանությունն իր իրավասությունների շրջանակում արդյունավետ կիրականացնի մեր երկրում ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունների կայացման իր գործառույթը: