Ըստ Ֆիդել Կաստրոյի


 

ՌԴ ղեկավարները փորձում են վերականգնել ԽՍՀՄ կորցված պետական հզորությունը` պնդում է Կուբայի հեղափոխության առաջնորդը:

Նրա կարծիքով Խորհմիության փլուզումն ու դրան ուղեկցող իրադարձություններն անակնկալ չէին: Երկար տարիների պայքարի փորձը, «իրադարձությունների, գաղափարների և պատմական գործընթացների» հետ առնչություններն «անսասելիության համար տեղ չեն թողել»:

- Այսօր ռուսաստանյան ղեկավարները փորձում են վերականգել այն հզոր պետությունը, որը ստեղծվել էր այնքա˜ն ջանքերով և այնքան զրկանքներով,- գրել է Կաստրոն:

Օրեր առաջ հրապարակված իր հոդվածում նա խստորեն քննադատել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին և նրան համեմատել հետխորհրդային տարածաշրջանի առաջնորդներից մեկի հետ, ում մեղադրում են ԽՍՀՄ-ը փլուզելու համար: Ի դեպ, նրա անունը նա ոչ մի անգամ չի հիշատակում, թեև ակնարկը շատ թափանցիկ է: