Ընդդեմ «գեյ-քարոզչության»


 

Որոշ լրատվամիջոցներ «հակասական» են որակել այն օրինագիծը, որն օրերս քննարկման է ներկայացվել ՌԴ խորհրդարանի ստորին պալատում: Ինչպես նշվում է`

- Այն կհանգեցնի առանց այդ էլ հարձակման ենթարկվող սեռական փոքրամասնությունների դեմ խտրականության ուժեղացմանը:

Ընդունվելու դեպքում այդ օրենքը մինչև 500 հազար ռուբլի (16.500 դոլար) տուգանք է սպառնում` անչափահասների շրջանում «համասեռամոլության քարոզչության համար»:

Նախագծի հեղինակ նովոսիբիրսկցի օրենսդիրները քննադատել են այն լրատվամիջոցներին, որոնք այդ ախտը ներկայացնում են իբրև «նորմալ» կենսակերպ:

Ոչ ավանդական սեռական կողմնորոշման հետևորդներն ու նրանց իրավապաշտպաններն արդեն թառանչում են` ենթադրելով, որ այդ օրենքը կօգտագործվի` արգելելու համար հանրային ցույցերը: Այսինքն, գեյերն այլևս չեն կարողանա իրենց անառողջ հակումները տարփողել և իրենց մասին ծանուցել հրապարակավ: Իսկ այդ ուղղությամբ քայլեր արդեն ձեռնարկվել են ՌԴ երկրորդ մայրաքաղաք Սանկտ-Պետերբուրգում:

Թեև 1993-ից Ռուսաստանում քրեորեն պատժելի հանցագործությունների շարքից հանվել է միասեռականությունը, սակայն հանրությունը բացասաբար է վերաբերվում դրան: Բարեբախտաբա´ր: