20 կասկածյալ


 

Անցյալ ուրբաթ Ֆրանսիայի ոստիկանության ձերբակալած 20 անձինք կասկածվում են արմատական իսլամիստական խմբավորումների հետ կապեր պահպանելու մեջ (տեղեկացրել է AFP-ն):

Ձերբակալությունները կատարվել են Թուլուզում, ուր Մուհամեդ Մերայի ահաբեկչությանը զոհ գնաց 7 մարդ (որոնցից 3-ը` երեխաներ):

Ինչպես հայտնի է` Մերայի եղբայր Աբդելկադերին ևս մեղադրանք է ներկայացվել` որպես այդ հանցագործության մասնակից, և մինչև հետաքննության ավարտը նա կմնա մեկուսարանում:

Փաստորեն Ֆրանսիան «բանուկ երթուղի» է դարձել ահաբեկիչների, արմատական իսլամիստների համար: Մարդու իրավունքներ, ազատություններ ասվածը յուրաքանչյուրը յուրովի է ընկալում: Ահաբեկիչներն էլ մարդասպանության իրենց իրավունքներն են վայելում: Ու հենց Եվրոպայի սրտում: