«ԳԼԽԱՔԱՆԱԿԻ» ԽՆԴԻՐ ԿԱ


 

Որքան էլ Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորած դաշինքը հայտարարի, թե ավելի քան մեկ ու կես տասնյակ քաղուժերի է միավորում, այսուհանդերձ, ընտրություններին նախապատրաստվող ՀԱԿ-ում մարդկային ռեսուրսների լուրջ խնդիր է առաջացել: Կոնգրեսը նույնպես հիմնական քաղուժերի օրինակով ձգտում է հանրապետության բոլոր տեղամասերում առնվազն մեկական վստահված անձ ունենալ, բայց ամենուր չէ, որ նման հնարավորություն ունի: Գոնե այս պահին որոշ մարզերում ու հատկապես գյուղական բնակավայրերում խնդիրը լուծված չէ:

Այլ ելք չգտնելով` ՀԱԿ-ում որոշել են առաջիկա շաբաթներին կազմակերպվելիք նախընտրական միջոցառումներում կոչերով դիմել հասարակությանը` կամավորներ ներգրավե լու խնդրանքով: Դաշինքում հուսով են, որ գոնե մինչև մայիսի 6-ն իրենց կհաջողվի 1900 վստահված անձ հավաքագրել: