ՀԵՆԱՐԱՆԸ ԿՀԱՆԴԻՊԻ՞ ՀԵՆԱՐԱՆԻՆ


Ռոբերտ Քոչարյանի իրանյան այցից հետո հայրենի քաղաքական դաշտը չի խաղաղվում£ Նախնական տպավորությամբ` կենտրոնացումը ոչ այնքան նշանակալի ուղևորութ յան բոլոր մանրամասների վրա, պետք է որ շատ ավելի փոքր լիներ£ Ի վերջո, ինչ¬որ «նորություն» որոնող հայացքները նույն անցնող շաբաթվա ընթացքում կարող էին լիովին բավարարվել ու սահմանափակվել Սոչիում ու Ստրասբուրգում տեղի ունեցող իրադարձությունները քննարկելով միայն£ Փաստորեն, հետաքրքիր իրադարձությունների պակաս չէր զգացվում£ Սակայն երկրորդ Նախագահի անսպասելի հայտնվելը վերոնշյալ քաղաքներում, կամ նույնիսկ Վրաստանի վարչապետի այցը մեր հանրապետություն կարևոր այցելությունների ֆոնին «տեղավորելով»` ամեն ինչ ինքնաբերաբար համահարթեցվեց ու դրանով իսկ հավասարաչափ կարևորություն ստացավ£ Ավելի ուշ Ռ. Քոչարյանին ընդունած իրանցի պաշտոնյաների` Երևան կատարած այցն է°լ ավելի լրացրեց այս ամենի շուրջ ձևավորվող խորհրդավորությունը լիարժեք դարձնող մյուս բոլոր հանգամանք ները£ Հատուկ նպատակադրմա՞մբ էր սա արվում, թե՞ ամեն ինչ այսպես ստացվեց` անկախ տրամադրվածության աստիճանից. դժվար է ասել£ Սակայն ինքնաբերաբար ավելի ակնհայտ դարձավ, որ հակառակ երկրորդ նախագահի վերադարձի նախապայմանների ու ժամկետների անորոշությանը, քաղաքական դաշտը նրա բոլոր գործողություններին ու հնարավոր ծրագրերին անտարբերությամբ չի վերաբերվում£ Իսկ հերթական անգամ ու լավագույնս դրսևորված վերաբերմունքն առնվազն մի քանի ոչ այնքան անկարևոր պատճառներ ունի… Սրան նպաստում է գերիշխող դարձող ներքաղաքական անդորրը, ինչին համընթաց աճում են նաև սպասողական տրամադրությունները£ Անշուշտ դրանք մեծամասամբ 2012¬ի ընտրությունների շուրջն են պտտվում, բայց մյուս կողմից էլ այդ ընտրություններն ընդամենը նշված սպասումների որոշակի հատվածի դրսևորման առիթներից են դառնալու£ Իսկ գերքաղաքականացված մեր հասարակությունը, ընտրազանգվածի կարգավիճակն ստանալուց առաջ, բնականաբար հնարավորինս շուտ դեպքերի ու դեմքերի որոշակիություն է ակնկալում£ Եթե այդ որոշակիությունն անգամ մեկ տարի հետո տեսանելի դառնա, իրերի դրությունը չի փոխվի, և նույնիսկ ինչ¬ինչ պայմանական ժամկետներ ու ծրագրեր հաստատված չեն լինի£ Սակայն այնքանով, որքանով խնդիրը ներկայում է «հրատապ», այդ սպասումների ոչ թե ընթացքն ու իրականացումը, այլ հենց վերջնարդյունքն է կարևոր դառնում£ Այսինքն, նախ կարևոր է, թե ովքե՞ր են պատրաստվում ստանձնել այդ սպասումներն իրականության վերափոխելու նախաձեռնությունը£ Հետո արդեն դեպքերի բերումով պարզ կդառնա, թե վերջիններիս դա ինչքանով կհաջողվի… Նման «անորոշ» տրամադրությունների ձևավորման գործում, թեկուզև անուղղակիորեն, բայց իր մեծագույն ներդրումն է ունեցել հատկապես Հայ Ազգային Կոնգրեսը£ Լևոն Տեր¬Պետրոսյանն ու նրա թիմը խնդրո առարկա դարձած հանրային տրամադրություններում այլևս պատմության գիրկն անցածների շարքում են դասվում, և ոչ հեռու ապագայում այսպես թե այնպես պետք է լուծվի «սուրբ տեղը դատարկ չթողնելու» հարցը£ Եթե համարենք, որ ում` ում, բայց այդ տեղը Ռ. Քոչարյանին հաստատ չի հաջողվելու զբաղեցնել, ապա նրա ցանկացած հրապարակային ելույթի կամ հայտարարության, ինչու չէ նաև նույն կիսագաղտնի պարսկական այցելության շուրջ առաջացած հետաքրքրությունը որևէ այլ հիմնավորմամբ գոնե այս պահին հնարավոր չէ փաստարկել£ Իսկ որ ուժգնացած հետաքրքրասիրությունը դուրս է սոսկ տեսարաններ դիտելու ու քննարկելու կամ, այլ կերպ ասած, «թամաշայի» շրջանակներից` դա էլ է ակնհայտ£ Եթե նույնիսկ պնդենք, որ հանրությունը կամ գոնե ընտրազանգվածի ճնշող մեծամասնությունն անտարբեր է բոլոր տիպի այցելությունների ու դրանց հնարավոր հետևանքների հանդեպ, ապա քաղաքական շրջանակների արագ վերականգնված զգոնությունն արդեն իսկ հակառակ իրողության օգտին է խոսում£ Իսկ նման իրողությունները, առավել ևս քաղաքական դաշտում, հենց այնպես կամ գոնե սխալմամբ ու պատահաբար չեն դրսևորվում£ Ու այստեղ էլ, թեև ոչ այնքան պարզորոշ, բայց արդեն որոշ չափով տեսանելի են դառնում այն հավակնությունները, որոնք իրականության վերափոխվելով, մեծապես կգոհացնեին որոշակի և խիստ կոնկրետ քաղաքական շրջանակների£ Նշված ակնկալիքները բանաձևային ձևակերպմամբ այսպես կարելի է ներկայացնել. հենարան փնտրողները հենարան կգտնեն£ Իսկ մինչ նշված «հանդիպման» առարկայացումը, դիտարկենք նաև Ռ. Քոչարյանի վերադարձի նպատակահարմարության խնդիրը£ Սկզբից ևեթ նշենք, որ դրա հասարակական պահանջարկը ոչ այս պահին, ոչ էլ մինչև 2012¬ը չի կարող ստեղծվել£ 2007 թ. սեպտեմբերից Լ. Տեր¬Պետրոսյանի երկրորդ գալստյան «էֆեկտը» ստանալու համար Ռ. Քոչարյանին առնվազն երեք կարևորագույն նախապայման է անհրաժեշտ. ա) ժամանակ£ Եվ խոսքն այս դեպքում ոչ թե երկու¬երեք տարվա, այլ շատ ավելի մեծ ժամկետի մասին է. բ) Արցախի հարցի շուրջ իրադարձությունների կտրուկ վատթարացում, ընդհուպ մինչև պատերազմի վերսկսում, ինչով էլ թերևս կարող է կարևորվել նրա պաշտոնավարման տասնամյա խաղաղության ժամանակահատվածը. գ) ֆինանսատնտեսական ճգնաժամի և սոցիալ-տնտեսական իրավիճակի կտրուկ վատթարացում£ Այս դեպքում էլ, բնականաբար, կտրված ժապավենների, էլիտարաշի նարարության և վերջապես երկնիշ տնտեսական աճի տարիների կարոտախտը կարող է դառնալ Ռ. Քոչարյանի հաղթաթուղթը£ Թեև նշված նախապայմաններից և ոչ մեկի առումով անցնող երկու տարիներին բեկումնային առաջընթաց չի արձանագրվել ու հատկապես կետերից վերջինի պարագայում ուղիղ հակառակ երևույթն է շարունակաբար փաստվում, սակայն անկախ ամեն ինչից` ներկա իրավիճակը քոչարյանամերձ շրջանակներին ու հենց իրեն` էքս նախագահին այնուամենայնիվ լավատես լինելու հիմքեր չի տալիս£ Ավելի իրատեսական կլինի, եթե առաջիկա մի քանի տարիներին որսորդությունը Ռ. Քոչարյանի համար քաղաքականութ յունից նախընտրելի մնա£ Սակայն, ինչպես արդեն բազմիցս ակնարկեցինք, այս ամենի մեջ ամենահետաքրքիրը հենց անկանխատեսելիությունն է… Քաղաքական դաշտն անվիճելիորեն ոչ այնքան հին, բայց թարմ լիցքերի կարիք հաստատ ունի, իսկ թե ումով և ինչպես է այն լցվելու` արդեն ժամանակի ու տեխնիկայի հարց է£