Թուրքական ջղաձգումները շարունակվում են


Իրոք, հայ¬թուրքական հայտնի արձանագրությունների առնչությամբ Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը Թուրքիայի արձագանքն այլ կերպ, քան ջղաձգումներ, չես որակի£ Հունվարի 12¬ից հետո մինչև հիմա ոչ մի շաբաթ Հայաստանի հասցեին առանց թուրքական կողմից հնչած սին մեղադրանքների գրեթե չի անցել£ Սահմանադրական դատարանի որոշումից շատ չանցած` Դավութօղլուն շտապեց հայտարարել, թե այդ որոշումը հակասում է արձանագրությունների ոգուն, նախապայմաններ է պարունակում£ Ի դեպ` նախապայմանների մասին£ Արձանագրությունների հրապարակմանը Հայաստանում հաջորդեց ընդդիմության, մասնավորապես Հայ հեղափոխական դաշնակցության ընդվզումը£ Նրանք պնդում էին, որ արձանագրությունները Հայաստանի համար վտանգավոր նախապայմաններ են պարունակում£ Ի պատասխան ընդդիմության նախազգուշացումներին, իշխանությունը փաստում էր, որ վտանգները մեզ ուղեկցել են մեր անկախության առաջին օրերից` «Անկախության ճանապարհը բարդ ու վտանգներով լի է»£ Արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո Անկարայում սկսեցին ամեն առիթ օգտագործել` նախապայմաններ բարձրաձայնելու համար£ Մեր իշխանություններն անդրդվելի էին. պնդելով, որ արձանագրությունները նախապայմաններ չեն պարունակում, նրանք թերևս փորձում էին Թուրքիային հասկացնել, որ պաշտոնական Երևանը կուլ չի գնա, չի խաբվի բարձրաստիճան թուրք էֆենդիների կեղծ բարեկամական ժպիտներին և երբեք թույլ չի տա թուրքական նախապայմանների իրականացումը£ Հետագա զարգացումները բոլորին են հայտնի£ Անցած շաբաթ, հեռախոսազրույցում Հիլարի Քլինթոնին Հայաստանից գանգատվելուց հետո, Դավութօղլուն շտապեց Լոնդոնում Աֆղանստանի հարցով կայացած համաժողովի շրջանակներում իր ամերիկացի պաշտոնակցի հետ անմիջական հանդիպումն օգտագործել` ավելի «առարկայորեն» գանգատվելու և դրանից օգուտներ քաղելու համար£ Էլեկտրոնային լրատվամիջոցների հաղորդմամբ` Հիլարի Քլինթոնը Դավութօղլուի գանգատներին չի պատասխանել… Դժվար է ասել, թե թուրքական փորձառու դիվանագիտությունը ինչպես է բնութագրել բարձրաստիճան ամերիկուհու լռությունը, բայց այս միջադեպին հաջորդած զարգացում ները, կարծես խոսում են այն մասին, որ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարն ավելի զգուշավոր է դարձել հայերի հետ շփումներում£ Մասնավորապես, հայ լրագրողուհին վկայում է, որ Լոնդոնում կայացած ասուլիսում Դավութօղլուն իր հարցերին պատասխանել է առանց հեգնելու, իսկ շաբաթներ առաջ մեկ այլ ասուլիսում հայուհու հարցերին թուրք արտգործնախարարի պատասխաններում անթաքույց ծաղրանք կար£ Թուրք խորհրդարանականներից մեկն էլ պարզապես «փայլել է» իր դիվանագիտական հմտություններով£ Փորձելով մեղադրել Հայաստանին` արձանագրությունները խորհրդարանում վավերացնելը ձգձգելու մեջ, նա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ պաշտոնական Երևանն արձանագրությունները դեռևս խորհրդարան չի ներկայացրել£ Կարելի է թուրք պատգամավորի լկտիության վրա զայրանալու փոխարեն ընդամենը հիշեցնել, որ Թուրքիայի օրենսդրության համաձայն, միջազգային փաստաթղթերը թուրքական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժո ղովում պետք է քննարկվեն 45 օրվա ընթացքում£ Իսկ հայ¬թուրքական արձանագրություններն արդեն 45 օրից շատ ավելի երկար ժամանակ է, ինչ լռվել-մնացել են հիշյալ հանձնաժողովում£ Անցած շաբաթ թուրքական ջղաձգումների բարձրակետը, թերևս, հեռուստատեսությանը վարչապետ Էրդողանի տված հարցազրույցն էր£ Վերջինս հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ի սկզբանե ճիշտ չի ընթացել£ Թե ինչ նկատի ունի Էրդողանը ճիշտ չի ընթացել ասելով` հայտնի չէ£ Սակայն թուրք վարչապետի խոսքն, ըստ էության, խոստովանություն է այն մասին, որ Թուրքիային չի հաջողվում Հայաստանից բաղձալի զիջումներ կորզել£ Ավելին, պարզվում է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը նյարդայնացնում է Անկարային£ Իրոք, դիվանագիտության ասպարեզում նման արտահայտություններով համեմված խոստովանությունը կարող է վկայել միայն երազանքներից խաբված լինելու, հուսահատության ու հուսալքության պատճառով խորը դեպրեսիայի մեջ ընկղմված լինելու մասին£ Մեր անմիջական հարևանի այս ջղաձգումներն իրականում ունեն իրենց խորքային պատճառները£ Ճիշտ ընկալելու համար` իր անցյալի հետ Թուրքիայի չհաշտվելու, իրականությունը տարիներ շարունակ աղավաղելու, պատմությունը կեղծելու պատճառները, կարևոր է հասկանալ հետևյալը. նույնիսկ ժողովրդավարական ինստիտուտների առկայությամբ Թուրքիան մնում է ռազմական պետություն, որտեղ դեռևս որոշիչը զինվորականության խոսքն է£ Ապացույցների համար հեռուն գնալու կարիք չկա. Հրանտ Դինքի սպանության հետ կապված մանրամասները, «Էրգենիկոնի» գործը£ Թուրքական պետության ստեղծման պահից մինչև մեր օրերն այնտեղ արդիական է ազգային ինքնության խնդիրը£ Իսլամական շարժումը Թուքիայում ներքին պետական կառուցվածքի քաղաքական վերակառուցման փորձ է և թուրքական պետության պահպանման ձգտում` իսլամական սկզբունքների ամրապնդման միջոցով£ Իսլամը Թուրքիայում հենվում է ազգայնական շահերի վրա£ Այս հանգամանքը հակադրության մեջ է մտնում Թուրքիայի եվրոպականանալու նկրտումների հետ` է°լ ավելի խորացնելով երկրում էթնոքաղաքական խնդիրները£ Թերևս, այս ամենը լավ հասկանալով է, որ Իրանը նախանձելի հանդարտությամբ և ինչ¬որ տեղ նաև անտարբերությամբ է հետևում հայ¬թուրքական զարգացումներին` գուցե համոզված լինելով, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը կձախողվի£ Համենայն դեպս, Անկարան այսօր արդեն ջանում է այդ ձախողման մեղքը բարդել Երևանի վրա, ինչը վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի խոստովանությամբ, ուղեկցվում է Անկարայի նյարդային ցնցումներով£

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ