Արհեստածին իրողություններն ի սկզբանե դատապարտված են


Ուկրաինայում նախագահի ընտրությունների առաջին փուլի արդյունքները բոլորովին էլ անակնկալ չէին, հակառակը` լիովին սպասելի ու օրինաչափ էին£ Ըստ այդմ դրանք հանդիսացան ոչ թե առաջին, այլ հերթական լակմուսը` համոզվելու համար, որ Արևմուտքի աջակցությամբ իրականացված, ավելի պարզ ձևակերպմամբ` դրսից ներմուծված նարնջագույն վարդային հեղափոխությունները ոչինչ չեն տալիս թե° տվյալ պետություններին և թե° նույն Արևմուտքին£ Ուկրաինայում և Վրաստանում քաղաքական անկայունութ յունն ու պերմանենտ իշխանական ճգնաժամերը, թերևս, դեռ կարող են շարունակվել£ Թե ինչ գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների կարող է հանգեցնել Ուկրաինայի վարչակազմի փոփոխությունը Յանուկովիչի հաղթանակի դեպքում (ինչը շատ հավանական է)` կանդրադառնանք հետագայում, ընտրությունների երկրորդ փուլի ավարտից հետո£ Իսկ հիմա ճիշտ ժամանակն է հետադարձ հայացքով վերհիշել և գնահատել ԱՊՀ երկրներում Արևմուտքի ձեռնարկած նարնջագույն արշավի պատճառները և առաջացրած տխուր հետևանքները£ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ԱՄՆ¬ում պետական և մասնավոր վերլուծական¬հետազոտական մասնագիտացված ու խիստ արհեստավարժ փորձագետներ ունեցող կառույցները տարիներ շարունակ մանրակրկիտ մշակում էին այն քաղտեխնոլոգիաները, որոնց մատուցմամբ հնարավոր կդառնար հեղափոխության կամ հեղաշրջման միջոցով այս կամ այն երկրում իշխանության բերել արևմտամետ վարչակազմերի£ Ուկրաինայում և Վրաստանում այդ տեխնոլոգիաներն իրենց վերապահված դերը կատարեցին, սակայն դա բավարար չէր հեղափոխությունները հաղթական ավարտին հասցնելու համար£ Անհրաժեշտ էր միլիոնավոր դոլարներ նետել «խաղի» մեջ, ինչը և արվեց վերոնշյալ պետություններում£ Սակայն, որքան էլ անթերի էին մշակվում նարնջագույն սցենարները, միևնույն է` ընդհանուր գործընթացում ի հայտ էին գալիս լրջագույն բացթողումներ, որոնցից ամենաէականը «հեղափոխականացվող» երկրում ընդդիմադիր ուժերից ճիշտ թեկնածու ընտրելն էր£ Վրացական հեղափոխության ժամանակ լիդեր որոնելիս` ԱՄՆ¬ի հայացքը կանգ առավ Սահակաշվիլու վրա£ Եռանդուն է, երիտասարդ, ամերիկյան «շկոլա» (պետք է ասել` «մշակում») անցած, կարճ ժամանակում խարիզմատիկ դառնալու հեռանկարով£ Այնուամենայնիվ անտեսվեց Սահակաշվիլու հոգեբանության առանձնահատկությունները£ Ովքեր քիչ¬թե շատ ուշադիր հետևել են վրացական հեղափոխությանը նախորդող և հաջորդող իրադարձություններին, թերևս կհիշեն մամուլում արծարծվող հիմնական հարցերը. «Չափից ավելի իմպուլսիվ չէ՞ Արևմտյան դրածոն», «Հավասարակշռված, կայուն բնավորություն ունի՞. իսկ եթե պարզվի, որ արագ բռնկվող է, հետևաբար` անկանխատեսելի՞»£ Արևմուտքի կողմից «մատուցվող» նախագահացուների հոգեկերտվածքը (այն է` հնարավոր վարքագծի, բնավորության, ավելի շատ ենթագիտակցական ոլորտից բխող շեղումների ինքնավերհսկողությունը, իրատեսական ու զուսպ, հույզերից զերծ, գործողությունները ճշգրիտ հաշվարկելու ունակությունը կամ դրա բացակայութ յունը) անտեսվում է, կամ նախօրոք այնքան էլ լավ չի ուսումնասիրվում£ Վրացական հեղափոխության փաստացի ֆիասկոն դաս չհանդիսացավ Արևմուտքի համար£ Ուկրաինա կան իրադարձությունների ժամանակ կրկին անտեսվեց այսպես կոչված, մարդկային գործոնը£ Դրսում այդպես էլ չընկալվեց, որ հեղափոխության երկու կարկառուն առաջնորդ ների «գլուխները» մեկ կաթսայում «եփել» հնարավոր չէ£ Հետևանքը եղավ այն, որ Յուշչենկոն ու Տիմոշենկոն մշտական թշնամանքի և հակամարտության մեջ էին` տարիներ շարունակ երկիրը պահելով իշխանական ճգնաժամի մեջ£ Ինչևէ. ԱՊՀ երեք երկրներում (Ղրղըզստանը` ներառյալ) իրականացրած հեղափոխություններից հետո, ԱՄՆ¬ում վերջապես հասկացան, որ սպասելի արդյունքի չեն հասել` ոչ միայն թույլ տրված «տեխնիկական» և այլ բացթողումների պատճառով£ Գոյություն ունեն մի շարք ուրիշ` խորքային ու բազմաշերտ խնդիրներ, որոնք անտեսելու պարագայում գործադրված բոլոր ջանքերն ի չիք են դառնալու£ Իսկ ինչ արդյունքներ էր ակնկալում ԱՄՆ¬ը£ Առաջինը` իրական ¬ «նյութեղեն». այն է` սեփական ռազմաքաղաքական, տնտեսական ազդեցության ընդլայնում ԱՊՀ երկրներում, բնական է` Ռուսաստանին դուրս մղելու հաշվին£ Եվ երկրորդ` պատրանքային¬պատրվակային` ժողովրդավարության ընդլայնում, իրավական պետության կառուցում, մարդու իրավունքների պաշտպանություն£ Հենց դրանց քողի տակ Նահանգները արդարացնում էր սեփական անթաքույց օգնությունն ու աջակցությունը «նարնջագույն» իրադարձություններին£ Առաջ անցնելով նշենք, որ ո°չ Վրաստանում և Ուկրաինայում, ո°չ Ղրղըզստանում հեղափոխություններից հետո ժողովրդավարությունը դույզն ինչ չավելացավ, իրավական պետություններ չստեղծվեցին, մարդու իրավունքների պաշտպանության հարցում էլ ոչ թե առաջընթաց, այլ հետընթաց գրանցվեց£ Հիշենք` Սահակաշվիլին շատ ավելի անհանդուրժող է վրացական ընդդիմության նկատմամբ, ավելի ագրեսիվությամբ ու էնտուզիազմով է ճնշում հանրահավաքներն ու ցույցերը, խոսքի ազատության դրսևորումները, քան իր նախորդը` խեղճ ու կրակ, «ավտորիտար» Շևարդնաձեն£ Այն, ինչ վերջին տարիներին «վերելք» ապրեց Վրաստանում` անկայունությունն է, քաոսը, անորոշությունը և պայթյունավտանգ իրավիճակները` պատերազմի սպառնալիքներով հղի£ Վկա` ռուս¬վրացական պատերազմը£ Գրեթե նույն իրավիճակն է Ուկրաինայում. անկայունություն և ներիշխանական շարունակական ճգնաժամ£ Իսկ ժողովրդավարության առաջընթացի մասին չարժե անգամ խոսել£ Հիմա անդրադառնանք իրական¬«նյութեղեն» արդյունքներին` ինչն ակնկալում էր ԱՄՆ¬ը` «գունեղացնելով» հիշյալ երկրները£ Յանուկովիչի հաղթանակից հետո (այն խիստ հավանական է), Արևմուտքի ազդեցությունը Ուկրաինայում կտրուկ կնվազի, նույնքան կտրուկ կուժեղանա Ռուսաստանի ազդեցությունը£ ԱՄՆ¬Ռուսաստան ընդհանուր մրցակցության ֆոնին` տվյալ իրողությունը կարող է դառնալ պատմական¬շրջադարձային` միջազգային հարաբերություններում նոր սկիզբ և աշխարհաքաղաքական զարգացումներում նոր փուլ խորհրդանշելով£ Գրեթե բոլոր գերտերությունների խաղաքարտերը կխառնվեն` կապված առաջին հերթին Ռուսաստանի վառելիքաէներգետիկ ռեսուրսների տարանցման անխափանության ապահովման, Արևմտյան «Նաբուկո» ծրագրի վերջնական ձախողման, «Հարավային հոսք» գազամուղի կառուցման նպատակահարմարության և մի շարք այլ կարևոր հարցերի հետ£ Թե ինչ ճակատագրի կարժանանա արևմտյան հեղափոխության մյուս «զոհ» Վրաստանը` է°լ ավելի հզորացած Ռուսաստանի պարագայում` դժվար չէ կանխատեսել£ Պարադոքսալն այն է, որ Սահակաշվիլու ռեժիմից հոգնել են ոչ միայն ռուսները, այլև Միխելի կնքահայրեր` ամերիկացիները և եվրոպացիները£ Ամենայն հավանականությամբ` մոտալուտ ապագայում այդ ռեժիմը կփլուզվի` գերտերությունների անտարբեր հայացքի ներքո£ Դրանից է կախված Վրաստանի` կայուն ու կանխատեսելի երկիր դառնալու հեռանկարը£ Դե ինչ, ներմուծվող արհեստական հեղափոխությունների դարաշրջանն ավարտված կարելի է համարել£ Այն իսկապես անփառունակ վախճան ունեցավ` թե° «բեմադրիչ ների», թե° «դերակատարների» համար£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ