Մատչելի, բայց ոչ բոլորին հասանելի


Երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդիրն արդեն տևական ժամանակ դարձել էր այնքան հրատապ, որ այդ մասին բարձր ամբիոններից ազդարարում էին նաև պետական պաշտոնյաներն ու քաղաքական այրերը£ Խնդիրն այնքան էր հասունացել, որ ՀՀ իշխանությունները կառավարական մակարդակով խնդրին լուծում տալու քայլեր են ձեռնարկել£ «Երիտասարդ ընտանիքներին` մատչելի բնակարաններ», պետական նպատակային ծրագիրը հաստատելու մասին Կառավարության որոշման նախագիծը դրա լավագույն վկայությունն է£ Հայեցակարգի հիմնական դրույթներով սահմանվում է, որ ծրագրի շահառուներ կարող են դառնալ այն երիտասարդ ընտանիքները, որտեղ ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 60 տարին, և միևնույն ժամանակ, ընտանիքի անդամներից ոչ մեկի տարիքը չի գերազանցում 35¬ը£ Շահառու կարող է համարվել նաև` երեխա ունեցող միայնակ ծնողը, ում տարիքը չի գերազանցում 30¬ը£ Ծրագրի իրականացման համար նախատեսվում է հատկացնել մոտ 3 միլիարդ դրամի ռեսուրսներ` 300 շահառուներով£ Բայց արի ու տես, որ այդ արտոնյալ պայմաններից օգտվել կարող են սոցիալապես քիչ թե շատ ապահովված մարդիկ£ Նրանք, ովքեր կարողանում են ամիսը գոնե 130 հազար դրամ ապահովել£ Իսկ ամսական, ասենք, 80-100 հազար դրամ աշխատավարձով (եթե, իհարկե, բախտ է վիճակվել պետական աշխատավարձ ունենալ) բնակարանա զուրկ երիտասարդ ընտանիքներն էլի ստիպված են իրենք իրենց գլխի ճարը տեսնել (հիմնականում բնակարան վարձելով և առանց հեռանկարի)£ Մի ուրիշ հարց ևս. արդյոք ծրագիրը նպատակայի՞ն կիրագործվի, և արդյո՞ք դրանից չեն օգտվի նրանք, ովքեր ունեն ոչ միայն բնակարան գնելու հնարավորություն, այլև` հրաշալի փայլուն կապեր` այն համակարգում, որին վերապահված է երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու «իրավունքը»£ Այդուհանդերձ, մնում է հուսալ, որ ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի կարևորագույն այս դրույթի նկատմամբ վերաբերմունքն ավելի լուրջ ու պատասխանատու ընթացք կենթադրի£ Ասել է թե, մատչելի բնակարաններ ունենալու հնարավորությունից կօգտվեն` բնակարան ձեռք բերելու հույսերն այդ դրույթի իրականացմամբ պայմանավորող ավելի շատ թվով երիտասարդ ընտանիքներ£

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ