Գաղտնի բանտեր` Ռուսաստանում


Մարդկանց գաղտնիաբար կալանքի տակ պահելը, ինչպես նախկինում, ներկայացվում է որպես ահաբեկչության դեմ պայքար£ Ռուսաստանն ու Ամերիկան նույն ցուցակում են հայտնվել Ալժիրի, Չինաստանի, Եգիպտոսի և Սուդանի հետ, որոնք վերջին 9 տարիներին շարունակել են խախտել մարդու իրավունքները` հափշտակելով ու գաղտնի բանտերում պահելով ընդդիմադիրներին և ծայրահեղականության մեջ կասկածյալներին£ ՄԱԿ¬ի տվյալներով` այդպիսի «փորձ» կիրառվում է 66 երկրներում, որոնց մեծ մասում` 2001 թ. սեպտեմբերի 11¬ից հետո£ 222 էջանոց զեկույցը քննարկել է մի շարք պետություններում գաղտնի բանտերի փորձը` որպես ահաբեկչության դեմ պայքարի միջոց£ Ըստ փորձագետների` գաղտնի ձերբակալություններն ու բանտարկություններն ընդունելի չեն ոչ մի պարագայում, քանզի հակասում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին£ Գաղտնի բանտերի կալանավորները փաստորեն դուրս են իրավական շրջանակներից և զրկված միջազգային իրավունքի երաշխիքներից£ Որքան էլ այդ երևույթը որակվի որպես ահաբեկչության դեմ պայքար, միևնույն է` ըստ ՄԱԿ¬ի զեկույցի` գաղտնի կալանատների իսկական նպատակն է` թաքցնել այն փաստը, որ կալանավորներին կտտանքների են ենթարկել կամ ստորացրել, որպեսզի նրանցից տեղեկություններ կորզեն կամ նրանց ստիպեն լռել£