Քաղաքական դեգերումներ


Ինչպես ասում են` անզեն աչքով էլ նկատելի է, որ վերջին շրջանում վատթարացել է Վրաստանի միջազգային դրությունը£ Դիվանագիտական արվեստը ոչ այլ ինչ է, քան քո իսկ պետության օգտին գործելը. սակայն վրաց կառավարությունը չկարողացավ այդ անել` արդյունքում բարդություններ ստեղծելով գրեթե բոլոր ուղղություններում£ Վրաստանն արդեն վաղուց կորցրել է իր գերազանցությունը կովկասյան տարածաշրջանում, թե° Հայաստանի ու թե° Ադրբեջանի որդեգրած քաղաքականության շնորհիվ (ի տարբերություն Վրաստանի), երկուսն էլ հավասարակշիռ հարաբերություններ են հաստատել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի հետ£ Ավելին, Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ են փորձում հարթել, և այդ գործընթացը սկսվեց ռուս¬վրացական պատերազմից անմիջապես հետո£ Դրանով Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական նոր իրավիճակների սկիզբ դրվեց£ Ադրբեջանը դիմեց խուսանավումների քաղաքականությանն ու նշանակալի շահաբաժիններ ստացավ£ Վրաստանը չկարողացավ հաշվարկել մեր տարածաշրջանի (և ոչ միայն մեր) հույժ հարաճուն իրավիճակն ու համապատասխանաբար նաև միջազգային հարաբերությունները նորովի վերագնահատելու անհրաժեշտությունը£ Եվ, ինչպես նշում են վրացի վերլուծաբանները` վկայակոչելով փորձագետների հայտարարությունները, իրենք ոչ միայն կորցրին առաջատարի դիրքերը, այլ տարածաշրջանի թափառաշրջիկի վերածվեցին£ Georgian Times¬ն այս իրավիճակում իրատեսորեն կարևորում է հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումը` իբրև այդ անհրաժեշտության հիմնավորում հիշեցնելով, որ Օբամայի վարչակազմն այլևս չի ցանկանում շարունակել իր նախորդի անհաջող ծրագիրը£ Հետաքրքիր է` Վրաստանի հանդեպ ի՞նչ վերաբերմունք ունի նրա ռազմավարական կարևոր գործընկերներից Թուրքիան£ G. T.¬ն նշում է, որ Թուրքիո քաղաքական ընտրախավն արդեն հակված է` ճանաչելու Աբխազիայի անկախությունը. վկան` վերջին շրջանում Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները£ Իսկապես, պատմականորեն հակառակորդ այդ երկու տերությունները նշանակալիորեն ընդլայնել են իրենց կապերը` տնտեսական ու աշխարհաքաղաքական հետաքրքրությունների շրջանակում£ Պատահական չէր նաև, որ 2008¬ին Թուրքիան չքննադատեց Ռուսաստանին` պատերազմի համար£ *** Մի խոսքով, Օբամայի պաշտոնավարումից ի վեր փոխվել է Միացյալ Նահանգների վերաբերմունքն աշխարհի հանդեպ. դրան համապատասխան փոխվել են նաև աշխարհաքաղաքական առաջնահերթություններն ու մոտեցումները£ Վրաստանն իր արտաքին քաղաքական հերթական սխալը գործեց` բացահայտորեն, երկրի նախագահի մակարդակով սատարելով ԱՄՆ¬ի նախագահի թեկնածուներից մեկին£ Քայլ, որը վերստին փաստեց, որ վրացիները գործում են հույզերով և դժվարանում են ճիշտ կողմնորոշվել նոր իրավիճակում£ ԱՄՆ¬ը փոխել է իր դիրքորոշումը` Վրաստանն ու Ուկրաինան ՆԱՏՕ¬ում ընդգրկելու հարցում և ուշադրությունը կենտրոնացրել է ուրիշ տարածաշրջանների վրա£ Դրա լավագույն ապացույցներից է, օրինակ, այն, որ Նահանգները հակադրվում է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին, քննադատում է Իսրայելի կառավարութ յանը և այլն£ Իսկ Եվրամիությունն էլ ողջունում է գերտերության չափավոր-համեստ քաղաքականությունը£ Առավել ևս` Եվրոպան առանձնակի ուշադրություն չի հատկացնում Վրաստանին£ Եվ ինչպես Georgian Times¬ն է գրում` - Գերմանական մամուլը բացահայտորեն բացասաբար է տրամադրված մեր երկրի ու կառավարության հանդեպ£ Գերմանիայի կանցլերն ու Ֆրանսիայի նախագահը մրցակցում են իրար հետ` Մոսկվա այցելելով£ Բայց դա հասկանալի է£ Եվ° Ռուսաստանը, և° Գերմանիան շահագրգիռ են միմյանց հետ սերտ հարաբերություններ ունենալու£ Այդպես և` Եվրոպայի մյուս երկրները£ Վրաստանն այսօր վերածվել է տարածաշրջանի մուրացիկի, ու նրա հանդեպ հետաքրքրությունը քիչ է£ Միաժամանակ էլ անհասկանալի է, թե ով պետք է ստանձնի չհաշվարկված արտաքին քաղաքականության մեղքը£