Լավագույն ուկրաինական «ցեղասպանությունները» Ըստ Յանուկովիչի


Այցելելով Լվով, Ուկրաինիայի նախագահի թեկնածու Վիկտոր Յանուկովիչը տեղի բնակչությանն անվանել է երկրի լավագույն «գենոցիդները»` հարուցելով ներկաների ծիծաղը (տեղեկացրել է Rupor հրատարակությունը)£ Իր օգնականի հուշելուց հետո, նախագահացուն բացատրել է, որ ուզում էր ասել գենոֆոնդ£ Եղեռն որակումը նա, այնուամենայնիվ օգտագործել է` իր անհամաձայնությունն արտահայտելով, որ Գոլոդոմորը ճանաչվի իբրև ուկրաինացիների ցեղասպանություն£ Լվովում Ռեգիոնների կուսակցության թեկնածուի քարոզարշավը մարդաշատ հանրահավաքներով ու ընտրողների հետ զանգվածային հանդիպումներով չի անցել. Յանուկովիչը ստիպված է եղել բավարարվել իր համախոհների նեղ շրջանակների հետ հանդիպումներով£ Ավելին, երկրի արևմուտքում նրա շրջայցը գրեթե չի լուսաբանվել ԶԼՄ¬ներում£ Հիշեցնենք, որ առաջին փուլի արդյունքներով Յանուկովիչը ստացել էր ընտրողների ձայների 35, Տիմոշենկոն` 25 տոկոսը£ Իսկապե՞ս կան գրոհայիններ և ո՞ւմ օգտին են գրոհելու Չէ, կարծես ամենուր է այդպես. հատկապես` հետխորհրդային հանրապետություններում ընտրարշավային մրցակցությունն իսկական հակամարտության է վերածվում£ Ուկրաինայում էլ երկրորդ մրցաշրջանում պայքարող Տիմոշենկո-Յուշչենկո տանդեմը մեկը մյուսին մեղադրում է, թե գրոհայիններով պետք է բռնազավթի իշխանությունը£ Յուլյա Տիմոշենկոն հեռուստաեթերից հայտարարել է, որ Կիևի մերձակա բոլոր հանգստյան տներում գրոհայիններ են` պատրաստ ցանկացած գնով զավթել իշխանությունը` հօգուտ Վիկտոր Յանուկովիչի£ - Այն, ինչ տեղի ունեցավ 2004 թվականին, Յանուկովիչը կրկնում է և այսօր£ ԿԸՀ¬ում ամեն ինչ համաձայնեցված է, տեղամասերում` կեղծարարություններ£ Նաև Կիևի շրջակայքի բոլոր հանգստյան տներն ու բազաները լցված են գրոհայիններով, ովքեր պատրաստ են ցանկացած տարբերակով բռնագրավել իշխանությունը£ Այս ամենը մենք հիշում ենք 2004 թվականից£ Յանուկովիչը չի փոխվել, նրա մեթոդները չեն փոխվել, և հատկապես նրա քաղաքականությունը չի փոխվել£ Դրա համար էլ, ինչպես 2004 թվականին, մենք խստորեն նրան տեղը կդնենք. ոչ մի իրավիճակում նրան չպետք է տեսնել Ուկրաինայի իշխանությունում,¬ ասել է թեկնածուհին£ Այն հարցին, թե Յուլյա Վլադիմիրովնան պատրաստվո՞ւմ է կանխել իշխանության հնարավոր զավթումը, Տիմոշենկոն ասել է, որ ինքը մարդկանց կհորդորի` պաշտպանել երկիրը£ Հիշեցնենք, որ ուկրաինական ընտրությունների 2¬րդ փուլին մնացել է 3 օր£