Սիրո բարեխոսը` արարման ներշնչանք


Կորսված ավանդույթների շռնդալից վերադարձով «անկախական» մեր հանրային կեցության մեջ նորահաստատում գտան խորհրդային իշխանությունների կրունկի տակ ճզմված կամ աթեիստական դաստիարակությամբ մերժված հինավուրց շատ տոներ£ Ամենամեծ ժողովրդայնություն նվաճածներին համընդհանուր տոնախմբության շուք հաղորդվեց, նախ, Հայ առաքելական եկեղեցու, ապա` հայկական երրորդ հանրապետության համադաշնությամբ£ Եվ, հատկապես սիրամեծար երիտասարդության շրջանում առաջացրած բուռն հետաքրքրությամբ, մեզանում գրեթե համատարած ընդունվեց Սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնը£ Մի կողմ թողնենք կարևոր հանգամանքը, որ շատերին հասու չէ խորին խորհուրդը այս կրոնական վաղեմի տոնի£ «Նախասահմանված» սիրեցյալի փնտրտուքի անհամբերությամբ պայմանավորված լինելով` հավանաբար այս տոնի նկատմամբ երիտասարդների սրված ուշադրության սատարմամբ կարելի կլինի աննկատ նրանցում սիրուց բխող մարդկային վեհ հատկանիշներ ու ձգտումներ սերմանել£ Այս առումով միանգամայն ողջունելի է եկեղեցի¬պետություն համագործակցությունը, որի կոնկրետ դրսևորման ականատես-մասնակիցները դարձան մայրաքաղաքի բնակիչները հունվարի 30¬ին£ Ներկա գտնվելով տոնամուտի արարողությանը Նկարչի տանը` խանդավառվում եմ արդի հայ կերպարվեստի զարգացմանը միտված հուսադրող միջոցառմամբ, որը, Արարատյան հայրապետական թեմի բարյացակամ օրհնությամբ, ավանդական մշակութային նախաձեռնության հայտով է ներկայանում£ ՀՆՄ հոգաբարձուների խորհրդի նախագահ, գեղանկարիչ Ղազար Միրզոյանի մտահղացմամբ` տոնի առիթով անցկացվում է Երիտասարդ ստեղծագործողների հանրապետական երկրորդ մրցույթը, որի հինգ տասնյակից ավելի մասնակիցները արվեստասերների դատին են հանձնում իրենց լավագույն աշխատանքները` միաժամանակ մրցակցելով 4 անվանակարգում` գրաֆիկա, գեղանկար չություն, քանդակագործություն և դեկորատիվ-կիրառական արվեստ£ Ցուցահանդեսի բացման արարողությունը, ցավոք, ակնկալված հանդիսավորության մեղմ ասած` չկայացմամբ, հուսախաբ է անում նախասրահում հավաքվածներին, ովքեր չէին կասկածում, որ ՀՀ վարչապետն ու կազմակերպիչները անպայման ողջերթի խոսքերով հանդես կգան£ Ի գիտություն ընդունելով Ղազար Միրզոյանի ծանուցումը («Այսօրվա տոնը յուրատիպ անվանակոչության օրն է բոլոր նրանց, ովքեր կրում են Սարգիս անունը կամ Սարգսյան ազգանունը»)` լրագրողները, զուր սպասելով բուն ցուցահանդեսին առնչվող արժևորող ելույթների, պարոն Սարգսյանի գլխավորությամբ ոտք են դնում ցուցասրահ£ Նրանց դիմավորում է Արամ Խաչատրյանի անվան պետական լարային քառյակը (Մերի Մարգարյան, Հայկ Վարդանյան, Վահան Գևորգյան և Վաչե Հովեյան), որը, 2004¬ին վերակազմավորվելով ալտահար Վաչե Հովեյանի կողմից, համերգային գործունեությունն է հաջողությամբ ընդարձակում տարեցտարի£ Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» հիմնադրամի (տնօրեն` Գաբրիել Գամբարջյան, հոգաբարձուների խորհրդի նախագահ` Լևոն Սարգսյան) աջակցությամբ հնարավոր դարձած Բեյրութ-Սիրիա¬Կիպրոս շրջագայությունից առաջ նրանք, փաստորեն, նախաքննությունն են հանձնում իրենց կատարողական արվեստի` հաճելիորեն զարմացնելով այս երաժշտախմբի գոյությանն անտեղյակ ներին£ Երաժշտական «ձևավորումը» նորաբաց ցուցահանդեսի լարայիններից հետո շարունակում են Արարատյան հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համախումբը (խմբավար ու գեղարվեստական ղեկավար` Լիլիթ Գրիգորյան) և «Արարատ» հոգևոր երգչախումբը` իրենց երկացանկի լավագույն կատարումներով փորձելով կատարողական արվեստով երևալ նաև մարդաշատ ցուցասրահում£ Արտասովոր իրարանցմամբ տարված` այցելուները, պարզ է, դժվարանում են հարկավոր ուշադրությամբ զննել մրցույթի մասնակիցների աշխատանքները£ Կերպարվեստասերներն, իհարկե, վճռում են կրկին այցելել£ Ոչ միայն ներկայացված գործերին մանրակրկիտ լրջությամբ ծանոթանալու, այլև հայտարարված մրցույթի հաղթողների, ինչպես նաև` նախորդում աչքի ընկածների նոր ձեռքբերումների մասին իրազեկվելու մտադրությամբ£ Բազմազբաղները գերադասում են լրացնել անմիջական տպավորությունների բացը ձեռք բերած նորընծա կատալոգով, որի լույս աշխարհ գալուն նպաստած «ԱրմենՏել» ՓԲԸ¬ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն այսպես է հիմնավորում ու արժևորում իր ղեկավարած ընկերության աջակցությունը ցուցահանդես¬մրցույթին նաև. «Այս ցուցահանդեսը, որն անցնում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, յուրահատուկ իրադարձություն է երկրի մշակութային կյանքում և ուղղված է ազգային արժեքների պահպանմանը£ Իմ կարծիքով, հենց ազգային ավանդույթների պահպանումն է հետագա զարգացման գրավականը£ Պատահական չէ, որ մեր` «Հանուն պայծառ ապագայի» սոցիալական քաղաքականության շրջանակում հատուկ տեղ է հատկացվում հայ ազգի մշակութային ժառանգության փոխանցմանը սերնդեսերունդ»£ Երիտասարդական ցուցահանդեսի բովանդակությանը, ցանկության դեպքում, կարելի է տեղեկանալ մեկ շաբաթվա ընթացքում£ Ի տարբերություն Սիրահարների պուրակում (ի դեպ, նույն բարձր հովանու ներքո) անցկացված տոնախմբության, որի գովազդով ոգևորվածներից շատ¬շատերը, նույնիսկ անդիմադրելի ցանկության պարագայում, այդպես էլ չկարողացան մուտք գործել Պողոսյան պարտեզներ…

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ