Արգելանք` միասեռ ամուսնություններին


Դեռևս 2004 թվականից Կալիֆոռնիայում շարունակվում է նույնասեռ ամուսնությունների օրինականացման դեմ ակտիվ պայքարը£ Այն ժամանակ Սան¬Ֆրանցիսկոյի իշխանությունները` քաղաքապետ Հեվին Նյուսոմի գլխավորությամբ, ձեռնարկել էին ամուսնության վկայականներ տալ հոմոսեքսուալիստ զույգերին£ Նահանգի բարձրագույն դատարանն արագ խափանեց այդ պրակտիկան, իսկ գրանցված ամուսնությունները չեղյալ հայտարարվեցին£ Արատավոր այդ կապի օրինականացման կողմնակիցների ու հակառակորդների հակամարտությունը շարունակվեց օրենսդիր և դատական իշխանություններում£ Դրա բարձրակետը եղավ Նահանգի գերագույն դատարանի 2008 թ. մայիսի որոշումը` հակասահմանական ճանաչել միասեռների ամուսնության արգելանքը£ Այդ ախտով բռնկված շուրջ 18 հազար զույգեր հասցրին օրինականացնել իրենց շեղված հարաբերությունները£ Սակայն նոյեմբեր ամսին հանրաքվեի միջոցով, կալիֆոռնիացիք պահանջեցին փոփոխել նահանգային սահմանությունը և օրինական համարել միայն կնոջ ու տղամարդու ամուսնությունը£ Անցյալ տարի Գերագույն դատարանը հաստատեց հանրաքվեի արդյունքները` մեկ վերապահումով. մինչ այդ գրանցված 18 հազար համասեռամոլների ամուսնությունը համարել վավերական£