Սիրեք ու ամուսնացեք` քանի անգամ կարող եք


Ռուս աստղերի մշտական հանգստատեղի Մայամիում 2 մեծ խնջույք է սպասվում առաջիկայում£ Իգոր Կրուտոյն ամուսնացնում է իր քրոջ` հեռուստալրագրող Ալլա Բարատայի դուստր Նատաշային£ Նատաշան սովորում է համալսարանում և որպես կյանքի ընկեր է ընտրել ամերիկացի մի բիզնեսմենի£ Հարսանիքը տևելու է մի քանի օր£ Նորապսակներն ամուսնացել են հրեական ավանդույթով, քանի որ փեսացուն հուդիստ է£ Հանդիսությունները շարունակվելու են ուկրաինական ավանդույթներով, որովհետև հարսնացուի մայրը` Ալլա Կրուտայան (ամուսնական ազգանունը` Բարատտա), ծնվել է այդ վայրերում£ Հանդիսությունը Կրուտոյին կարժենա շուրջ 8 մլն ռուբլի£ Հրավիրված են անվանի երգահանի բոլոր մտերիմները. Իգոր Նիկոլաևն իր Յուլյա հարսնացուի հետ, Վալերի Լեոնտևը` կնոջ` Լյուդմիլա Իսակովիչի հետ, բացարձակ ազատ Ֆիլիպ Կիրկորովը, Բորիս Մոիսեևը… ինչպես նաև ռուսական ծագմամբ ունևոր ամերիկացիների մեծամասնութ յունը£ Հետաքրքրական է, որ նույն հրավիրյալների մասնակցությամբ Իգոր Նիկոլաևը նշելու է իր 50-ամյա հոբելյանը, որը նույնպես վերածվելու է հարսանիքի. Յուլյա Պրոսկուր յակովան Նիկոլաևի վերջին սերն է£