Խնայողությունն սկսում է իրենից


Անցած շաբաթ Բարաք Օբամայի և փոխնախագահ Ջո Բայդենի երդմնակալության կոմիտեի ղեկավարությունը ներկայացրել է երդմնակալության արարողության նախապատրաստական ծրագրերի մասին: Ընդ որում, նախատեսվում են ֆինանսական աննախադեպ կրճատումներ` «երկրի զարգացման նոր ընթացքի շրջանակներում»: Ի տարբերություն նախորդ տարիների, կոմիտեն ֆինանսական միջոցներ չի ընդունելու քաղաքական գործունեությամբ զբաղվող ընկերակցություններից ու կազմակերպութ յուններից, գրանցված լոբբիստներից և օտարահպատակներից: Իսկ ֆիզիկական անձանցից այդ նպատակի համար ընդունվելիք գումարի չափը չպետք է գերազանցի 50 դոլարը: