Լոնդոնյան ամենամեծ առանձնատունը` 100 միլիոն արժողությամբ
Այն գնել է Յուրի Լուժկովի կինը` Ելենա Բատուրինան£ Եվ դա քաղաքագլխի տիկնոջը պատկանող առաջին ու միակ անշարժ գույքը չէ Լոնդոնում£ Հենց այս տարի Անգլիայի մայրաքաղաքի պատկառելի թաղամասերից մեկում նա ձեռք է բերել ևս մեկ դղյակ£ Բատուրինայի` 100 մլն դոլար գնահատված վերջին այս առանձնատունը գտնվում է Հայգեյթ Վեսթ Հիլլի արգելավայրում£ Այն եռահարկ է, ունի 90 սենյակներ£ Նահանգների գլխավոր վարկատուն Խոսքը Չինաստանի մասին է, որը ճանաչվել է ամերիկյան պետական փոխառությունների ամենախոշոր արժետերը: Ինչպես անցյալ շաբաթ տեղեկացրել են ամերիկյան իշխանությունները, սեպտեմբերի վերջին Չինաստանի կառավարական պահուստներում ԱՄՆ պետական բաժնետոմ սերի ընդհանուր գումարը կազմել է 585 միլիարդ դոլար, Ճապոնիայում` 573,2 միլիարդ: Աշնան սկզբին Միացյալ Նահանգները միջազգային շուկայում մեծացրել է իր պարտատոմսերի առաջարկը, որպեսզի ստացվելիք լրացուցիչ միջոցներով կայունացնի երկրի ֆինանսական համակարգը: Պաշտոնական վիճակագրության համաձայն` Չինաստանը սեպտեմբերին ձեռք է բերել 43,6 միլիարդ, իսկ Ճապոնիան` 12,6 միլիարդ դոլար արժողությամբ արժեթղթեր: