ՀՈՒՄՈՐ
- Ամուսինս իրեն լրիվ կորցրել է. առավոտ 6-ին էլ տուն եմ գնում` շարունակում է խանդել` «ո՞ւր էիր, ո՞ւր էիր»: *** - Սունկ հյուրասիրե՞մ: - Շնորհակալություն, սունկը սիրում եմ, երբ ինքս եմ հավաքում: - Ինչպես կուզեք. ես կարող եմ սնկերը հատակին շաղ տալ: *** - Դու բո՞մժ ես,- հարցնում է փոքրիկը` փողոցի աղբարկղից շշեր հանող տղամարդուն: - Ես այս փողոցում շշերի հանձնման պատասխանատուն եմ: *** Ամեն ինչ տեսած ու ամեն ինչ ունեցող նոր հայը ծովափին ոսկե ձկնիկ է տեսնում: Ձուկը խնդրում է իրեն ջուրը նետել: Նոր հայը խորամանկորեն ժպտում է.. - Ինձ համար երեք ցանկություն հորինիր: *** Ֆուտբոլիստը պարծենում է կնոջ մոտ. - Այսօր ես երկու գոլ եմ խփել: - Կեցցե°ս: Իսկ խաղն ինչպե՞ս ավարտվեց: - 1:1: *** - Թանկագինս, ի՞նչ նվիրեմ քեզ մարտի 8-ին: - Օ°յ, ես չէի մտածում, որ դու… - Մի հուզվիր, սիրելիս, քեզ ևս 1 տարի ժամանակ եմ տալիս. մտածիր: *** - Ի՞նչ նմանություն կա մինի շրջազգեստի և փարաջայի միջև: - Երկուսն էլ տգեղ աղջիկներին օգնում են` թաքցնել դեմքը: *** - Վերջապե°ս: Ահա ձեր ատամը,- քրտինքը սրբելով ասում է ատամնաբույժը: - Շնորհակալություն, բժիշկ: Սա էլ` ձեր բազկաթոռի արմնկակալը: *** -Երկուշաբթի օրերին ես ինձ Ռոբինզոն Կրուզո եմ զգում: - Ո՞նց: - Կարոտում եմ ուրբաթին: *** - Ո՞նց ես ապրում: - Չգիտեմ: Երբ ինձ վատ եմ զգում` «շտապօգնությունն» է տանում, երբ լավ եմ զգում` ոստիկանությունը: