Երուսաղեմում բացել են Հիսուսի գերեզմանը


XVI դարից հետո առաջին անգամ հնագետները բացել են Քրիստոսի Հարության Տաճարում տեղադրված մարմարյա տապանաքարը: Համարվում է, որ մահից հետո 3 օրերի ընթացքում հենց այստեղ էր հանգչում Հիսուսի մարմինը: Տապանասալը տաճարում տեղադրվել է 1555 թվականին և հիմա միայն բացվել է:

Սալի տակ հայտնաբերվել են մեծ քանակությամբ քարեր: Հնագետներն ուսումնասիրում են Տիրոջ Որդու մահվան մահիճը:

Տեղեկացնելով այս մասին, uznΖyvse-ի խմբագրությունը հավելել է նաև, որ ըստ հավատալիքի, այդ քարայրը, ուր հանգչում է Քրիստոսը, հայտնաբերել է հռոմեական կայսր Կոնստանտին I-ի մայրը` Սուրբ Հեղինեն: Հայտնաբերել է IV դարում, երբ եկել է Երուսաղեմ:

Հնագետները վստահ են, որ տապանաքարի բացումը լույս կսփռի այն հարցի վրա, թե ինչու հատկապես այդ վայրն է Հեղինեն համարել Քրիստոսի գերեզման:

Հետաքրքիր ուսումնասիրություն է, իհարկե, որի արդյունքին սրտատրոփ սպասելու է ողջ քրիստոնյա աշխարհը: Միայն թե կեղծելու որոմը չսպրդի հետազոտողների հոգիներ…