Թթվային անձրև` Թուրքիայում


Իրաքյան Մոսուլի տարածքում քիմգործարանում կատարված դիվերսիայի հետևանքով թուրքական օդերևութաբանները մտավախություն ունեն, որ իրենց երկրի հարավ-արևելքում հնարավոր են թթվային տեղումներ («ՌԻԱ Նովոստի»):

«Իսլամական պետության» գրոհայինները Մոսուլի մատույցներում հրդեհել են ծծմբի գործարանը, ինչի արդյունքում մթնոլորտ է նետվել թունավոր գազի մեծ քանակություն:

Ինչպես հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Քայնակը` համապատասխան գերատեսչություններն ու մասնագետները քննարկում են իրենց անելիքները` թունավոր նյութով հագեցած ամպերի կուտակման դեպքում: Այդ ամպերը թուրքական սահմանը կարող են հատել Խաքարի գավառից: