Իսպանիային անապատացում է սպառնում


Ավելի ստույգ` Իսպանիայի հարավին: Եվ ոչ միայն այս երկրին:

Աշխարհի գլոբալ տաքացման հետևանքներն առավել սպառնալի են միջերկրածովյան տարածքների համար` ենթադրում են գիտնականները:

Հարավային Եվրոպայի որոշ հատվածներ` ներառյալ Իսպանիայի և Պորտուգալիայի հարավը, կարող են վերածվել անապատի: Եթե, իհարկե, համընդհանուր տաքացումը շարունակվի ներկա արագությամբ: Ֆրանսիական Էքս-Մարսել համալսարանի գիտնականների այս եզրահանգումը տպագրվել է Science հանդեսում:

Հետազոտություն կատարելիս նրանք օգտագործել են պատմական տվյալները և համակարգչային մոդելները` կանխատեսելու համար կլիմայի փոփոխության հետևանքները: Նրանք հավանական մի քանի սցենարներ են մշակել` հնարավոր զարգացումների վերաբերյալ: Միայն այն պարագայում Միջերկրական ծովի ավազանի էկոհամակարգն առանձնակի փոփոխություններ չի կրի, եթե համաշխարհային միջին ջերմությունը բարձրանա 10C-ով: Մինչդեռ այդ չափն արդեն անցել է:

Եթե միջերկրածովյան տարածքը ջերմանա 2 աստիճանով, ապա Իսպանիայի և Պորտուգալիայի հարավը, ինչպես նաև Մարոկոն, Ալժիրը, Թունիսը, Թուրքիայի հարավն ու Սիրիայի որոշ հատվածներ անապատի կվերացվեն հենց այս հարյուրամյակի վերջում:

Գիտնականները կառավարություններին կոչ են անում կրճատել վտանգավոր գազերի արտանետումը մթնոլորտ` դանդաղեցնելով կլիմայի փոփոխությունը: