«ԼՃԱՑՄԱՆ» ՃԳՆԱԺԱՄ


Հայաստանում ֆեոդալիզմը կարծես նորից և նորովի է ներկայանում£ Հսկայական հողատարածքներ, որոնք խորհրդային 70 տարիներին հանրային սեփականություն են համարվել, հետայսու վարձակալությամբ տարբեր մարդկանց են տրվելու£ Իհարկե, դժվար չէ գոնե մոտավորապես կռահել այն հայտնիների ցանկը, որոնց, ի շարս այլ արտոնությունների, հավանական է, որ առաջիկայում նաև հողատիրության իրավունքը բաժին հասնի£ Նույնքան հեշտ է նաև պատկերացնել դեռ թանաքը չչորացած այս որոշման միանգամայն կանխատեսելի հետևանքները նույնպես£ Եվ այսպես, հավանաբար ինչ¬որ գերզարգացած երկրների փորձով առաջնորդվելով` գործադիրում հաշվարկել են, թե այն, ինչը եկամուտների իմաստով առայժմ իրենից ոչինչ չի ներկայացնում, մասնավոր անձանց պատկանելու դեպքում կարող է հսկայական եկամուտներ ապահովել£ Առաջին հայացքից պարզ ու մեր ժամանակների համար սովորական մոտեցում է, բայց դժվար չէ նաև պատկերացնելը, որ մերօրյա հողատեր-ֆեոդալները բառի ուղիղ ու պայմանական իմաստով իրենց տնօրինմանը հանձնվելիք սեփականությունը դարձնելու են շուկայում գին թելադրելու նոր միջոց£ Իսկ շուկա կոչվող երևույթը մեզանում նույնպես աղավաղել է իր իմաստը£ Աղավաղել այն իմաստով, որ գնագոյացումը ոչ թե պահանջարկ¬առաջարկ հարթությունում է ձևավորվում, այլ մինչ գյուղմթերքի հասունանալն անգամ նախապես թելադրվում է դրա գինը£ Վկան` 2010¬ի տխրադեմ հայկական գյուղշուկան£ Եվ քիչ չեն եղել դեպքերը, երբ սակարկող գնորդին իր մթերքը վաճառող գյուղացին «խոստովանել» է` «Իրավունք չունեմ էժանացնել. ինձ այս գինն են ասել»£ Կամ, որպես ամենաթարմ օրինակ, պանրի խելահեղ թանկացումը. արդեն քանի շաբաթ դրա խելքին մոտ հիմնավորում է որոնվում... ու այդպես էլ չի գտնվում£ Հողատարածքների ֆեոդալականացման ծրագիրը կյանքի կոչելուց հետո, սակայն, արդեն հանգիստ խղճով կարելի կլինի պնդել, որ, դիցուք մինչ օրս որպես անվճար արոտավայր ծառայած տարածքների վարձավճարները բնավ էլ համեստ թվերով չեն արտահայտվելու, նորից ինքնարժեք են բարձրացնելու, ու գնաճը զսպելու որևէ հնարավորություն դարձյալ չի լինելու£ Գնաճի վերաբերյալ ներկայացվող տոկոսներին որևէ մեկն այլևս չի հավատում, քանի որ, միևնույն է, բավական ժլատորեն արտահայտվող թվերը հետզհետե ավելի ու ավելի են հեռանում իրականությունից£ Ի վերջո, գնաճային տենդով վարակված երկրներում նոր ճգնաժամ է հասունանում, որին պայմանականորեն «լճացման» կարելի է անվանել£ Մեր հանրապետությունն այս առումով առաջատարների շարքում է, ու դժվար չէ նկատել, որ գնողունակության աստիճանական անկումն է նման հետևանքների հանգեցնում£ Իսկ նման իրավիճակում, փաստորեն, ոչ թե թանկացումները կանխելու, այլ դրանց ազատ ընթացքը խթանելու նորանոր հիմքեր են երևան գալիս£ Պանրի հետ տեղի ունեցածը բոլորիս խրթին մի հանելուկ առաջադրեց. եթե հումքն է թանկանում, ապա ինչու են իրադարձությունները միայն պանրի շուրջ զարգանում... Քիչ ժամանակ պահանջվեց, որպեսզի թանկացման հարվածն ընդհանրապես ողջ կաթնամթերքի շուկան պատուհասի£ Եվ կարևոր է, որ այս ու համանման գործընթացներն առայժմ առանց հոդաբաշխ հիմնավո րումների են տեղի ունենում, ու հայկական իրականությունը գերազանց ճանաչել պետք չէ` պատկերացնելու, թե ինչ տեղի կունենա փոքր¬ինչ տրամաբանական հիմնավորումների առկայության դեպքում£ Իսկ կարծել, թե ինչ¬որ առումով տեղի ունենալիքից կարող ենք գոնե մազաչափ շահել` ենթադրելով, թե պետության միջոցները համալրելու նոր եղանակ է գտնվել, սխալ է£ «Շնորհիվ» թափ հավաքելիք գնաճի` բնականաբար, ավելի շատ կորցնելու ենք, մանավանդ, որ ֆեոդալի կարգավիճակն անվերապահորեն օլիգարխներն են ստանձնելու£