Հա՞ որ...


ՈՐՔԱ՞Ն գումար է մարդուն անհրաժեշտ` մեկ ամիս ապրելու համար… Այս հարցին մինչև անգամ իրար հակասող պատասխաններ կարող են տրվել. պատկերացումներն են տարբեր£ Այսուհանդերձ, երբ խոսքը նվազագույն կենսապահովման միջոցների մասին է, ապա բոլորը համակարծիք կլինեն, որ հատկապես վերջին տարիներին նվազագույն զամբյուղ կոչվածն աստիճանաբար ավելի ու ավելի կլորիկ թվով է հաշվվում£ Գնաճն այստեղ էլ է լրջագույն ներգործություն ունեցել, իսկ պաշտոնապես մեկ մարդու նվազագույն կենսապահովման զամբյուղն առաջիկայի համար 43 հազար դրամ է հաշվարկվել£ Նշված թվի շատ կամ քիչ լինելու վերաբերյալ տարակարծություններ բնականաբար չկան, քանի որ այս թիվն անվիճելիորեն բավական ժլատ հաշվարկի արդյունք է ու դժվար է պատկերացնել, թե զամբյուղ կոչվածն ինչպես և ինչով է լցվելու£ Իր հերթին բավական տարօրինակ որոշմամբ է հանդես եկել գործադիրը` նվազագույն աշխատավարձ կոչվածն ընդամենը 2,5 հազար դրամով ավելացնելով ու հասցնելով 32.500 դրամի£ Արդյունքում` միայն նման միջոցներով գոյատևող մեր հայրենակիցները, փաստորեն, հաջորդ տարվա ընթացքում նույնպես չեն կարողանալու ապահովել իրենց նվազագույն կենսապայմանները£ ՊԱՐԶ է սակայն, որ նշված միջոցների ճնշող մեծամասնությունը նրանք սննդամթերք ձեռք բերելու նպատակին են հատկացնելու£ Իսկ վերջին շրջանում մարդիկ ոչ միայն մթերքի գներից, այլ նաև խայտառակ որակից են ապշահար£ Անորակ սննդամթերք, իհարկե, միշտ են մեզ հրամցրել, բայց այս հարցում նույնպես չափ կոչվածն ակնհայտորեն գերազանցում է պատկերացնելիի բոլոր սահմանները£ Եվ թվում է, թե արտադրող-ներկրողներն ու ժամկետանց ապրանք վաճառելում հմտացած սուպերմարկետները գոնե չեն ուզում սպառող-գնորդի կյանքի ու առողջության մասին մտածել` թեկուզև սեփական շահով առաջնորդվելով£ Ի վերջո, գնողունակության ներկայիս մակարդակը պահպանելու կարևորությունը նրանց հնարավորինս պետք է մղի` խանութները հեղեղած` ընդհուպ մինչև առողջությանը սպառնացող ապրանքներից ձերբազատվելու` գեթ իր արտադրանքն իրացնողին պահպանելու ու դրանով իսկ սեփական եկամուտները չկորցնելու շահախնդրությամբ£ «ՀԱՅՓՈՍՏԻ», թե Պետեկամուտների կոմիտեի հերթական անփութության արդյունքում դադարեցվել է նախորդ եռամսյակում քաղաքացիների կուտակած ՀԴՄ կտրոնների խմբաքանակների դիմաց բոնուսների վճարման գործընթացը£ Փոստային բաժանմունքներում այս օրերին հավաստիացնում են, թե տեղի ունեցածը «վերևից իջեցված» հրաման է, իսկ Պետեկամուտների կոմիտեում, կոնկրետ ժամկետ չնշելով, խոստանում են առաջիկա օրերին վերսկսել բոնուսների բաշխման գործընթացը£ Թե ինչով է պայմանավորված նման դադարը, որևէ կերպ չի մանրամասնվում, սակայն պարզ է, որ նշված կառույցների անկազմակերպ համագործակցությունն էլ ի°ր հերթին է նպաստում, որպեսզի քաղաքացիներն ամեն դեպքում հրաժարվեն կտրոններ կուտակելու` անիմաստ դարձած տրամադրվածությունից£ Գուցե նախորդ տարվա «փորձն» է կրկնվում. տարեմուտի` 4¬րդ եռամսյակի աշխույժ առևտուրը չկտրոնավորել£