ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Ս. Սարգսյանը` Մեդվեդևին Աստրախանյան հանդիպումից հետո - Էս մարդու (Ալիևի) հետ բացի դիակներից ու գերիներից, ուրիշ բանի մասին խոսելն անօգուտ է£ Դիակի խելք ունի, ապստամբ գերու հոգեբանություն£ Թանկ ժողովրդին էժան ապրանք չի սազում Օլիգարխների պատճառաբանությունը Անչափ ԹԱՆԿ ենք գնահատում մեր ժողովրդին. նա արժանի է ԹԱՆԿ ապրանքների£ Օվալաձև դահլիճ, օձասող մտածողություն Իհարկե, շատ լավ է, որ ԱԺ¬ն ունեցավ օվալաձև նիստերի դահլիճ, բայց «օձասող» մնաց որոշ պատգամավորների ուղեղը` ունակ ոչ թե մտքի թռիչքների, այլ սողալու£ Պատահականություն չէր Ռուսաստանի նախագահն Ալիևին և Ս. Սարգսյանին հրավիրեց Աստրախան, նկատի ունենալով, որ Հայաստանը «ԱՍՏՐԱ» (աստղածաղիկ) է, Ադրբեջանը` ԽԱՆություն£ Ասացվածքն արդեն իմաստ չունի ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ¬ Հին հայկական խոսք է` «հաց ու պանիր, կեր ու բանիր» ԺՈՂՈՎՈՒՐԴ ¬ Հացը թանկացել էր, պանիրն էլ ոսկու գին սարքեցիք, ոնց ուտեմ, ոնց «բանեմ»£ Փրփուրներից կախվելու նոր ձև Իշխանությունները նոր մրցանակ են սահմանելու£ Այն մարդիկ, ովքեր կգուշակեն, թե հաջորդը ո՞ր ապրանքատեսակն է գնային հերթական թռիչք կատարելու, կստանան 500.000 դրամի պարգև£ «Շահում ենք մե՞նք, շահում է պետությո՞ւնը»£ Չէ¯, կրկին շահելու է հերթական մոնոպոլիստը£ Օրինաչափ սարսափ Կառավարությունը տեղյա՞կ է արդյոք, որ գնաճից սարսափած ժողովուրդն ամեն օր «ջեբկիրանոց»-սուպերմարկետ մտնելուց առաջ խաչակնքում ա` նոր փորձանքին դիմանալու համար£ Մեքենան մարդուց թանկ է Ժողովրդական խոսք ու զրույցից Բա ո¯՞նց, ուրիշ կերպ չէր լինի£ Անապահով խավին թողած, մեքենաներն ենք ԱՊԱՀՈՎագրում£ Ինչ պետք է մտածեին որոշ պատգամավորներ` իրենց ինքնագնահատականը որոշելիս Թոմաս Էլիոթի խոսքերով Ո°չ, ես իշխան Համլետը չեմ, ո°չ էլ կարող էի լինել, Այլ սպասավոր եմ, որին չարժե ապավինել£ …Խորամանկ, զգուշավոր ու պատվական Լեզուս հղկված, բայց մի քիչ բութ, մի քիչ անվարժ Մերթ` համարյա ծիծաղաշարժ, Մերթ` համարյա Խեղկատակը պալատական£ ԶԼՄ¬ները` ԱԺ¬ին Ապակիներով մեզ մեկուսացրեցիք, մի քարե պարիսպ էլ դրեք, մեզնից «պրծեք»£ Ձեր «օվալաձև» աշխատանքի իմիտացիան ոչ տեսնենք, ոչ լսենք, ոչ գրենք£ Խիստ անձնական կարծիք` սխալվելու իրավունքով Վերջապես պետք է ասվի շատ դառը, բայց շոյող ճշմարտությունը Աշխարհի ոչ մի ժողովուրդ հայերին այդքան չի նախանձում (և այդ պատճառով հակակրում), որքան վրացիները£ Փորձում են քողարկել, միևնույն է` «զռռում» է£ Գուցե պարադոքսալ թվա, մենք պետք է շնորհակալ լինենք£ Նրանք ամենախորն են ըմբռնում մեր արժանիքները£ Ալերգիան հեշտ է կանխել, պատերազմը` ոչ Որոշ աղբյուրների հավաստմամբ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հանդիպեցնելուց առաջ, Մեդվեդևը նրանց խմեցնում է ամենանորագույն ու արդյունավետ հակաալերգիկ դեղամիջոցներ£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ