Նաև` «Արի բանակ»


Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող «Արի տուն» ծրագրի մասնակից սփյուռքահայ հիսուն երիտասարդները մեծ ոգևորությամբ այցելեցին ՀՀ պաշտպանության նախարարություն` հանդիպելու Նախարար Սեյրան Օհանյանի հետ : Հանդիպմանը մասնակցում էր նաև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով սփյուռքահայ երիտասարդներին` ՀՀ պաշտպանության նախարարը կարևորեց սփյուռքահայ երիտասարդների կապը Ազգային բանակի հետ` նշելով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը յուրաքանչյուր հայ երիտասարդի համար հարազատ տուն է: Ս.Օհանյանը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարության կողմից վարվող պաշտպանական քաղաքակա նությունը և զինված ուժերի զարգացման հեռանկարները` նշելով, որ բանակը հանդիսանում է ՀՀ անվտանգության ազգային երաշխիքը: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց «Արի տուն» ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության և սփյուռքի նախարարությունների համագործակցությունը` նշելով, որ համագործակցության զարգացումը իրատեսական է դարձնում և «Արի բանակ» ծրագիր իրականացնելու հնարավորությունը: ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանեց սփյուռքահայ երիտասարդների հարցերին: Հանդիպման ընթացքում հնչեցին նաև հետաքրքիր առաջարկություններ, այդ թվում` հնարավորութ յուն տալ սփյուռքահայ երիտասարդներին ծառայելու Հայոց ազգային բանակում: