Լուժկովը նախապատրաստվե՞լ էր


Համենայն դեպս նրա երկու դուստրերը` Ելենան և Օլգան, նոր ուսումնական տարեսկզբից այլևս Մոսկվայի պետհամալսարանի ուսանողուհիներ չեն եղել (տեղեկացրել է Life News¬¬ը)£ Հավաստի աղբյուրները տեղեկացրել են, որ սեպտեմբերի 1¬ից աղջիկներն ուսումնառությունը շարունակում են Լոնդոնի համալսարանում£ Մինչ այդ, 18-ամյա Ելենա և 16-ամյա Օլգա Լուժկովաներն ուսանել են ՄՊՀ¬ում. մեկը` տնտեսագիտության ֆակուլտետում, մյուսը` սկզբում նախընտրած է եղել պետական կառավարման բնագավառը, սակայն 2010 թ. սկզբում տեղափոխվել է նույն համալսարանի նորաբաց համաշխարհային քաղաքականության ֆակուլտետ£ Այսպես կոչված «Լուժկովյան խառնաշփոթում» սա գուցեև մանրուք թվա, բայց ստացվում է` Մոսկվայի արդեն նախկին քաղաքապետն իմացել կամ գուշակել է գլխին գալիքը, և դուստրերին հեռացրել Ռուսաստանից£