Ութոտնուկ Պաուլին փոխարինող կա


Ինչպես արդեն հայտնի է` 2010 թ. Հարավաֆրիկյան հանրապետությունում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության 8 մրցախաղերի արդյունքները ճշտորեն գուշակած Պաուլ ութոտնուկն անցյալ շաբաթ վախճանվեց` հարուցելով բոլորի ափսոսանքը£ Այդ կակղամորթ¬կանխասացը ծնունդով Անգլիայից էր` Դորսետից£ 2008¬ի հունվարին լույս աշխարհ գալուց հետո, Պաուլին տեղափոխել էին Գերմանիա, որտեղ էլ ապրեց մինչև վախճանը£ Բայց, պարզվում է, որ ինչպես մարդիկ, տաղանդավոր ութոտնուկները նույնպես անփոխարինելի չեն£ Գերմանացի մի օվկիանագետ գուշակ-կակղամորթին փոխարինող է գտել (տեղեկացրել է Associated Press¬ը)£ Պաուլի հետնորդը ծնվել է Ֆրանսիայում` երկրի հարավային Մոնպելյե քաղաքից ոչ հեռու£ Օվկիանագետի ներկայացուցչուհի Տանյա Մունցիգի հավաստմամբ` ութոտնուկի «հերթափոխորդը» ևս կկրի Պաուլ անունը և այս շաբաթ կներկայացվի այցելուներին£ Ասել է թե` նա արդեն ճամփորդում է Ֆրանսիա-Գերմանիա երթուղով£ Նորածնիդ անունը «Համաշխարհային ցուցահանդես» կդնե՞ս