Չինացիները դրել են£


Բարեբախտաբար չինարենում «Համաշխարհային ցուցահանդես» բառակապակցությունը 1 բառով է արտահայտվում` «Շիբո»£ Եվ Շանհայում կայացած` ԷՔՍՊՈ-2010 համաշխարհային ցուցահանդեսից լիացած կամ ոգևորված բազմահազար չինացիներ իրենց զավակներին անվանակոչել են Շիբո£ Ինչպես տեղեկացրել է «Սինխուա» գործակալությունը` վկայակոչելով ՉԺՀ քաղաքացիների անձնական վկայականների հաշվառման համաչինական կենտրոնի տեղեկատվությունը, վերջին տարվա ընթացքում ծնված ավելի քան 30 հազար նորաթուխ չինացի մանչուկներ այդ անունն են կրում£