Ա¯յ քեզ գրքասիրություն


Երկրի ամենածանրաբեռնված ավտոմայրուղիներից մեկում Կանադայի ոստիկանությունը ձերբակալել է մի վարորդի, ով մեքենան վարելով գիրք է ընթերցել (տեղեկացրել է France-Press գործակալությունը)£ Ընթերցասիրության համար սովորաբար գովաբանություններ են հնչում, բայց մինչ այս հազիվ թե որևէ մեկը պատկերացներ, որ գրքից անհնար է կտրվել անգամ ղեկի առջև£ Եվ ծանր վթարը կանխվել է միայն նույն մայրուղիով երթևեկող վարորդների աչալրջության շնորհիվ£ Օնտարիո նահանգի ոստիկանությունում ահազանգ է ստացվել 401 խճուղիով ընթացող մեքենայի վարորդի տարօրինակ վարքագծի մասին£ Ասվել է, որ Pontiac G5 ավտոմեքենայի սրահի լույսը վառվում է, իսկ վարորդն ընթացքի ժամանակ գիրք է կարդում£ Ոստիկաններն, իհարկե, անհապաղ տեղ են հասել, արագ հայտնաբերել են մեքենան, որն, ըստ նրանց նկարագրածի` «շարժվում էր շարքերի մեջտեղով, իսկ նրա վարորդը ոչ թե ճանապարհին էր նայում, այլ դեպի ներքև»£ 24-ամյա վարորդին մեղադրանք է ներկայացվել` անփույթ երթևեկելու համար£