«ՔԱՄԻ ՏԱՏԱՆՈՂՆԵՐԸ»


 

Ինչպես պարզվում է, Հարավային երկաթուղիները ևս սիրում է ուղևորների գրպանները մտնել, խոստումներ տալ բարձրակարգ սպասարկումների մասին և դրժել սեփական խոստումները: Ընկերությունը գովազդում է առանձնացված խցերը, բարձրացնում դրանց գները, մինչդեռ մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դրանք ոչնչով չեն տարբերվում պլացկարտ կոչվող վագոններից: Եթե «կուպեներում» սեղաններին դրված են անհայտ ծագմամբ թխվածքաբլիթներ, ապա «պլացկարտում» դրանք չկան: Ահա միակ տարբերությու նը. մնացյալը նույնն է` նույն հակասանիտարական վիճակը, փչացած թեյասարքերը, անմաքուր զուգարանները, անհրապույր վագոնները, ուղևորներին տրվող խոնավ ու դեղնած սպիտակեղենը... Մինչդեռ գերշահույթ ապահովելու համար ընկերությունը սահմանել է այնպիսի գներ, որոնք իբր խոսում են բարձրակարգ «սերվիսի» մասին: Թե ո՞րն է այդ բարձրակարգը և ինչքանո՞վ են վագոնները համապատասխանում մարդկանց պահանջմունքներին` չկարողացանք պարզել: Իհարկե, ընկերության տնօրինությունը պնդում է, թե յոթ վագոն է վերանորոգել: Սակայն ոչ թե պետք էր վերանորոգել, այլ գնել նորերը` ժամանակակիցները, քանի որ կոնցենսիոն կառավարման համաձայնագրում ընկերությունը պարտավորվել էր Հայաստան բերել նոր վագոններ...