ՄԵՐԺԵԼԻ ԻՐԱՎԻՃԱԿ


 

Սննդամթերքի անվտանգության ծառայության Գյումրու կենտրոնում կռիվ է ընկել: Այստեղ ղեկավար նշանակված Համբարձում Մաթևոսյանը, ինչպես վկայում են աշխատակից ները, սկսել է կադրային ջարդը, ապօրինի ու չհիմնավորված նկատողություններ է հրապարակում, կենտրոնում ստեղծել է անառողջ մթնոլորտ: Երկրի նախագահին ուղղված նամակում կենտրոնի մի խումբ աշխատակիցներ գրում են.

- … նախ 2010-ին վերացվեց Գյումրու կենտրոնի պետի հաստիքը, ապա սույն թվականի հունվարին վերականգնվեց` Բախչագուլյանը կենտրոնի պետ նշանակեց իր համախոհ Համբարձում Մաթևոսյանին, որը սկսեց ահաբեկել և հետապնդել, որպեսզի ազատվի գիտակ մարդկանցից: Նշանակվելով այս պաշտոնում, նա անմիջապես գործի անցավ` սեփական բիզնեսների համար բարենպաստ դաշտ ապահովելու ուղղությամբ: Մասնավորապես, մթերային խանութների սեփականատերերից Համբարձում Մաթևոսյանը պահանջել է իրացնել միայն իր թռչնանոցի արտադրած ձուն և հացի արտադրամասի հացամթերքը: Նրա որդին ծառայությանը պատկանող պետական մեքենայով` դեղին «Նիվա», սեփական ապրանքը հասցնում է առևտրի կետերին: Ծառայության Գյումրիի կենտրոնի տնօրենը մի քանի օր առաջ ստեղծել է «Փորձաքննություն» ՍՊԸ-ն, ոմն Յուրա Գրիգորյանի անվան տակ, որը չունի ոչ գործունեության լիցենզիա, ոչ լաբորատորիա, բայց տալիս է մսի վաճառքի թույլտվությունը: Մինչ այդ նման եզրակացություն կարող էր տալ «Դոսի» ՍՊԸ-ն, որը ուներ և լիցենզիա, և լաբորատորիա, որին փաստորեն թույլ չտրվեց շարունակել գործունեությունը: Մաթևոսյանի կամակատար Գնել Մանուկյանը, ահաբեկելով տնտեսվարողներին, ստիպում է պայմանագիր կնքել միայն «Փորձաքննություն» ՍՊԸ-ի հետ:

Նշենք, որ այս Համբարձում Մաթևոսյանը համարվում է Շիրակի մարզի ամենատխրահռչակ ղեկավար աշխատող անձանցից մեկը: Ղեկավարելով Ախուրյանի շրջխորհրդի գործկոմը` նա բազմաթիվ անօրինությունների հեղինակ դարձավ, հետո աշխատեց մարզպետարանում, եղավ բանկի կառավարիչ, որտեղ սպանվեց հսկիչը, իսկ վերջինիս սպանության մեջ ժամանակին մեղադրվում էր նաև Մաթևոսյանի որդին…