ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԹԱՏԵՐԱԿԱՆ ԼՈՌԻՆ»


 

Հերթական` 21-րդ անգամ, Ալավերդի քաղաքում մեկնարկեց «Թատերական Լոռի» փառատոնը, որի հիմնադիրը ՀՀ ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանն է: Այժմ արդեն փառատոնը կոչվում է միջազգային, որովհետև մասնակցում են թատերախմբեր նաև այլ պետություններից:

Հերթական փառատոնը տարբերվում է մյուսներից: Այս անգամ ներկայացումները տեղի կունենան ոչ միայն Ալավերդիում, այլև` Վանաձորում և Սպիտակում` այսպիսով ողջ մարզը ներառելով ուշագրավ թատերական իրողության մեջ: Արդեն հանդիսատեսները դիտել են Երևանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային, Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական, Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական, Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնների ներկայացումները: