«Քսի տալը» հիմա դու տես...


 

Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ձախ ձեռքի նախաբազկի շրջանում ստացած սալջարդ և պատռվածք վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 3-րդ դասարանի աշակերտ, 8-ամյա Վ.-ն:

Տղայի մայրը ոստիկաններին հայտնել էր, որ երեկոյան ժամը 20.30-ի սահմաններում, իրենց հարևան Գեորգին շենքի բակում շանը դիտավորությամբ «քսի է տվել» Վ.-ի վրա: Հավատարիմ շունն էլ անմիջապես կատարել է տիրոջ հրահանգն, ու կենդանու ճիրաններից մի կերպ ազատած որդուն ծնողները բազմաթիվ վնասվածքներով հասցրել են հիվանդանոց:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանները միջոցներ են ձեռնարկում Գեորգիին հայտնաբերելու ուղղությամբ, և «ֆաս անելը», ամենայն հավանականությամբ, հեշտ չի «մարսվելու» նրա կողմից...