Դեռահաս դահիճը


 

Ընդամենը 16 տարեկան այդ մեքսիկացին արդեն առնվազն 50 մարդ է սպանել` նարկոկարտելի հանձնարարությամբ (տեղեկացրել է news.yΖhoo.coΗ-ը):

Մեքսիկայի Սինալոա նահանգի դատախազության մամլո խոսնակը ժլատ տեղեկատվություն է տարածել` նշելով միայն, որ Ֆրանցիսկո Միգել Ն. անունով դեռահասը Loc MΖzΖtlecos հանցախմբի անդամ է. խումբը «պատվերներ» է ստացել BeltrΖn LeyvΖ թմրամիավորումից: Այդ պատանուն սկզբում ձերբակալել են զենք և թմրանյութեր պահելու համար: Բայց անսպասելիորեն նա խոստովանել է, որ նաև ի կատար է ածել նաև մաֆիստների կայացրած մահվան դատավճիռները` սպանելով նրանց թշնամիներին: Գործելով «Էլ-Նինյո» («Փոքրիկ») կեղծանունով, Ֆրանցիսկոն «աշխատել» է AK-47 ինքնաձիգով և ատրճանակով:

Մեքսիկական Սինալոա նահանգը հռչակված է քրեածին իրավիճակով, ինչին նպաստում է նրա աշխարհագրական դիրքը, որը հարմար է թմրանյութեր մատակարարելու համար: Այստեղ իշխանությունը կենտրոնացած է նույնանուն (ՍինաloΖ) նարկոկարտելի ձեռքում: Վերջերս էլ «Բագնետ»-ը հաղորդել էր, որ Մեքսիկայի գերեզմանատներից մեկ գերեզմանափոսում մարիխուանայի հսկայական պահեստ է հայտնաբերվել: