Ամուսնացեք` թեկուզ գիշերով


 

Երկու օր առաջ Մեծ Բրիտանիայում ուժի մեջ մտավ օրվա բոլոր ժամերին ամուսնություն արտոնող օրենքը (հաղորդել է DΖily MΖil-ը):

Անտեղյակներին կարող է տարօրինակ թվալ այս ձևակերպումը: Հենց նրանց էլ հուշենք, որ մինչ օրս կենսունակ էր 1836 թ. ընդունված` գիշերային ժամերին հարսանեկան արարողություններն արգելող օրենքը: Դրա նպատակն էր` կանխել գաղտնի ամուսնությունները:

Թե գաղտնի ամուսնություն ասելով` 19-րդ դարում ի՞նչ են նկատի ունեցել ալբիոնցիները` հիմա դժվար է ասել: Մանավանդ` ամուսնություն կոչվածը, այսինքն` համատեղ կյանքը, հարսանեկան հանդիսությամբ չի սահմանափակվում և չի կարող գաղտնի մնալ... Այսպես թե այնպես` օրենքը փոխված է, և բրիտանացիները հույս ունեն, որ ամուսնացող զույգերն այսուհետև զերծ կմնան հերթերից ու... ժամ ընտրելու ավելի մեծ ազատություն ձեռք կբերեն: Այսուհանդերձ, եկեղեցիներն ու կրոնական այլ կազմակերպություններն իրավունք ունեն ծիսակարգեր կատարել ավանդական ժամանակացույցով` առավոտյան 8-ից մինչև երեկոյան 6-ը:

Հյուսիս-արևմտյան Անգլիայի Բլեքբուլ քաղաքում գտնվող Բլեքբուլյան աշտարակը (որը Էյֆելյան աշտարակի պատճենն է) առաջնակարգ այն վայրերից մեկը կդառնա, որտեղ կկարողանան ամուսնական դաշն կնքել այն զույգերը, ովքեր նախընտրում են ամուսնանալ մայրամուտին, վաղ առավոտյան կամ գիշերվա ցանկացած ժամի: