ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Հուսանք` ոչ անհետացող թռչունների խմբին Օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կարապետիչը Արթուր Բաղդասարյանի վիճակն համարեց շատ ծանր` փիտռած… Թե թռչունների ո՞ր խմբին է պատկանում ՕԵԿ առաջնորդը, ԺԿ նախագահը չմանրամասնեց: Արդյո՞ք «Կարմիր գրքում» գրանցվելը ապահովագրվելու երաշխիք չէ: Խելքից` պատուհաս Որ հայ բիզնես «էլիտայի» գերակշիռ մասն իր առօրյան անցկացնում է կամ խաղատներում, կամ էլ սաունաներում, գաղտնիք չէ: Այդ հարցում ուղղակի համառորեն չի բերում պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի բախտը: Վերլուծաբանների կարծիքով` փորձանքները նրանից անպակաս են` սեփական խելքի պատճառով: Չէ՞ որ նույն ջուրը, մանավանդ երբ այն ճահիճ է, երկրորդ անգամ ոտք չեն դնում: Թմրանյութը` բարեգործական նպատակներով ԱԺ-ի այս քառօրյայի օրակարգում ընդգրկված «Թմրանյութերի մասին» օրինագծի համաձայն` բռնագրավված թմրանյութերը այլևս չեն ոչնչացվելու, այլ պահպանվելու են: Կարծիք կա, որ դրանք հետագայում ոչ թե շուկայական գներով վաճառվելու են, այլ տրամադրվելու են բարեգործական նպատակներով: Մնում է հուսալ, որ այդ բարեգործության հասցեատերերը մանկատներն ու թմրաբիզնեսով զբաղվողները չեն լինի:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ