...«Ազգի ճակատագիրը պետք է փնտրել մայրերի ձեռքում»


Գարեգին Նժդեհի ճշմարիտ այս խոսքին ականջալուր, դեռ 1991-ին, օվկիանոսից այն կողմ` ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում միավորվեցին Եվա Մեծօրյանը, պրոֆեսոր Բարբարա Մերգերյանը և Դրաստամատ Կանայանի դուստր Օլգա Բրուտյանը: Հայապահպանության, այն ժամանակ դժվարին վիճակում գտնվող հայրենիքին օգնելու նրանց առաքելությունն անարձագանք չմնաց: Հենց հաջորդ տարին` 1992-ի հոկտեմբերին, Հայաստանում ստեղծվեց համանման կառույց` Հայ կանանց միջազգային միավորումը: Անցած տասնհինգ տարիների րնթացքում ՀԿՄՄ-ն աչքի ընկավ ոչ միայն աշխարհասփյուռ հայ կանանց միավորող գործերով, այլև որպես երկրում քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստող առաջատար հասարակական մի կառույց: Հատկապես վերջին 7-8 տարիներին, Աժ մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ, ՀԿՄՄ-ն նկատելի ներդրում ունի կանանց և երեխաների, առողջապահական, կրթական, մշակութային և այլ հիմնախնդիրների վերհանման, դրանց լուծման գործում: Սա այն կառույցն է, որ ներկայացնում է առաջարկություններ օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ, թե° բովանդակային ու բարեգործական ծրագրերով: Իսկ մինչ այդ կանայք հարգանքի տուրք մատուցեցին ճանաչված, վաստակաշատ հայուհիների հիշատակին` ծաղկեպսակներ դնելով նրանցից երկուսի` աշխարհահռչակ երգչուհի Գոհար Գասպարյանի և ամենայն Հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի շիրիմներին: Հոկտեմբերի 2-7-ին` հոբելյանական շաբաթվա ընթացքում` ՀԿՄՄ-ն կհնչեցնի իր ամենից կարևոր կարգախոսները: «Ամեն ինչ երեխաներին», «Մայրենիի անաղարտությունը հայի հավերժությունն Է», «Որակյալ կրթությունը` Հայաստանի պետության առաջընթացն է», «Առնվազն երեք որդով սեղան նստենք», «Հայ կինն առանց ծխախոտի», «Հայրենիք-Սփյուռք միասնությունն ազգի հզորությունն Է», «Մշակույթն ազգի անձնագիրն Է». սրանք ոչ թե սոսկ կարգախոսներ են, այլ աշխարհասփյուռ և Հայաստանի հայ կանանց ներուժը բացահայտող և հայրենիքի զարգացմանն ու Սփյուռքում հայապահպանությանը նպաստող իրական ծրագրերի ու բազում միջոցառումների որոշակի արտահայտություն: Այս կարգախոսների բովանդակությամբ միջոցառումներ կանցկացվեն ոչ միայն մայրաքաղաքում, այլև Գյումրիում, Աբովյանում, Գավառում: Հոբելյանական հանդիսությունը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Ինչպես փաստում է ՀԿՄՄ նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԸ. - Այսօր մեր շարքերում կան հազարավոր կանայք ունենք: Ունենք մասնաճյուղեր ոչ միայն Հայաստանի մարզերում, այլև ԼՂ Հանրապետությունում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, վերջերս արդեն` Լեհաստանում, և գնալով մեր աշխարհագրությունը ընդլայնվում է: Մենք մեր գործունեությամբ փորձում ենք նպաստել Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության և քաղաքացիական ինստիտուտների կայացմանը: Ա. Հ.