ՔԱՂԱՔԸ` ՄԻՇՏ ԵՐԻՏԱՍԱՐԴ


Առաջինը, որ գրավում է Չարենցավան այցելողին, քաղաքի աչք շոյող մաքրությունն է: Զարմանում ես մի պահ, ապա փորձում հասկանալ` դա սոսկ պատահականությո՞ւն է, թե՞ քաղաքի ներքին կյանքի արտացոլումը£ Իսկ հասկանալն այնքան էլ դժվար չէ. - Եթե մտահոգությանդ առանցքը հարազատ քաղաքդ է, ուրեմն հպարտության իրավունք ունես,¬ համոզված է Չարենցավանի քաղաքապետ Հակոբ ՇԱՀԳԱԼԴՅԱՆԸ£ Ծնվել է 1974 թ. Չարենցավան քաղաքում£ Ավարտելով տեղի միջնակարգը` ուսումը շարունակել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում£ 1996 թ. աշխատանքի է անցել Չարենցավանի «Մուրճ» ԲԲԸ¬ում` որպես արտադրամասի վարպետ£ 1998¬ից աշխատել է «Արմավտո» ԲԲԸ¬ում. նախ` որպես արտադրամասի պետ, ապա` գլխավոր տնօրենի տեղակալ, իսկ 2003 թ.¬ից դրա գլխավոր տնօրենն է, 2007 թ. հունվարի 28¬ին ժողովուրդը նրան տվեց իր վստահության քվեն` որպես Չարենցավանի քաղաքապետ£ ¬ Չարենցավանն իմ ծննդավայրն է,¬ հպարտությամբ նշում է քաղաքապետը£ Այն պետք է դառնա ժողովրդավարության, զարգացած տնտեսության ու սոցիալական սկզբունքների վրա հիմնված և ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող քաղաք£ Հաջողության մեր գրավականը փոխադարձ վստահությունն է մեր համաքաղաքացիների, համայնքի ղեկավարության և ապագայի հանդեպ£ Եվ, իհարկե, խնդիրների լուծման ուղիները համատեղ որոնելու վճռականությունը£ Նորը տեսնելու համար հարկավոր է նոր խոսք ասել£ Այդպես էլ փորձում ենք նոր խոսքը ժողովրդաշահ գործի վերածելով իմաստավորել Չարենցավանի մերօրյա պատմությունը£ ¬ Այդ պատմությունն արդեն վաթսունամյա ընթացքով է արժեվորվում£ Մաքուր, գեղեցիկ ու երիտասարդ£ Արդյո՞ք նրա այսօրվա դիմագիծը տարբերվում է նախկինից£ ¬ Կարծում եմ` Չարենցավանը երբևէ չի փոխի իր դիմագիծը£ Կմնա միշտ երիտասարդ£ Ի նշանավորումն արդյունաբերական մեր քաղաքի 60-ամյա տարելիցի, հուլիսի 17¬ից մեկնարկեցին հոբելյանական միջոցառումները, որոնք կամփոփվեն հոկտեմբերի 5¬ին£ Եվ հպարտությամբ պիտի փաստեմ, որ Չարենցավանում արդյունաբերական ձեռնարկությունները թալանի չենթարկվեցին£ Այսօր դրանցից շատերը գործում են հզորությունների 30 %¬ի չափով, և իրենց վերազինվածությամբ համապատասխանում են եվրոպական չափանիշներին£ ¬ Դուք մարտի 1¬ից ստանձնել ենք քաղաքապետի պաշտոնը£ Ի՞նչ զուգահեռներ կանցկացնեք քաղաքի հիմնախնդիրների և Ձեր նախընտրական ծրագրերի միջև£ ¬ Առանց ավելորդ համեստության կարող եմ ասել, որ նախընտրական ծրագիրս 70 %¬ով կատարված է, թեև ես քաղաքապետի պաշտոնը ստանձնել եմ, երբ համայնքային բյուջեն արդեն հաստատված էր£ Այսօր քաղաքի լուսավորության և բարեկարգման խնդիրը հիմնականում լուծված է£ Ավարտվել են համայնքի գլխավոր մուտքի, կայարանամերձ հրապարակի, փողոցներից չորսի լուսավորության վերակառուցողական աշխատանքները£ Վերակառուցվել են լուսային էֆեկտներով շատրվանները£ Շուրջ 50 %¬ով ապահովված է շուրջօրյա ջրամատակարարումը, մոտ 95 %¬ով` գազիֆիկացումը£ Բռնագաղթածների թաղամասում սկսված են գազիֆիկացման աշխատանքները£ Ինչպես ամբողջ հանրապետությունում, մենք ևս բնակֆոնդի պահպանման խնդիր ունենք: Կառավարության աջակցությամբ մինչև տարեվերջ հիմնանորոգվելու են 43 բազմաբնակարան շենքերի հարթ տանիքներ£ Իրականացված ծրագրերից կարևորում եմ նաև ներհամայնքային ճանապարհների` մոտ 9000 քմ, բարձրորակ վերանորոգումն ու բակային ասֆալտապատումը` 5000 քմ: Ի դեպ, վերջին 15-20 տարիների ընթացքում` առաջին անգամ: Ունենք 5 մսուր-մանկապարտեզ և 6 դպրոց£ ¬ Ի՞նչ խնդիրներ եք հատկապես կարևորում Ձեր աշխատանքային առօրյայում£ ¬ Մեզ համար առաջնային է կրթության ու սոցիալական ոլորտում հիմնախնդիրները նվազագույնի հասցնելը£ Անշուշտ, մեծ ուշադրություն ենք հատկացնում դպրոցներին£ Սեպտեմբերի 1¬ին առաջին դասարանցիներին նվերներով ընդունելու, ուսուցչի տոնին լավագույն մանկավարժներին պարգևատրելը չեն կարող չնպաստել կրթության որակի բարձրացմանը£ Նաև կրթաթոշակները` բուհերում ուսման գերազանցիկ չարենցավանցի ուսանողներին£ Առանձնահատուկ ուշադրությունը սոցիալապես անապահով և հատկապես զոհված ազատամարտիկների ընտանիքներին պարտադիր է£ 2008 թ. բյուջեում նախատեսված հիմնական խնդիրները ջեռուցման և բնակչության զբաղվածության հետ են կապված£ Առհասարակ քաղաքի վերակենդանացման միտումն ակնհայտ է£ Առաջնահերթ խնդիրներից է քաղաքի կանաչապատ գոտիների պահպանումը և նոր պուրակների ստեղծումը£ Դրա համար նաև ոռոգման ջրի խնդիրը պետք է լուծում ստանա£ ¬ Արտաքնապես մաքուր, բարեկարգ քաղաք է Չարենցավանը£ Իսկ բնակիչները գո՞հ են, գնահատո՞ւմ են քաղաքապետի և քաղաքապետարանի ջանքերը£ ¬ Այդ առումով ևս հպարտանալու իրավունք ունենք£ Այո°, մաքուր քաղաք է Չարենցավանը£ Կարող եմ երաշխավորել, որ քաղաքապետարանի ջանքերը գնահատվում են, և ժողովուրդը գնահատում է դա£ Քաղաքապետի հետ մեր զրույցը հաճախ էր ընդհատվում բնակիչների ընդունելությամբ£ Փոխքաղաքապետ Վարդգես Չիլինգարյանը «բացահայտում» է պատճառը. ¬ Նախընտրական խոստումներից մեկն այն էր, որ բնակիչների ընդունելության օր ու ժամի սահմանափակում չի լինելու£ Եվ ինչպես տեսնում եք` այս խոստումն իրականանում է£ Բնակիչները գոհ են նոր քաղաքապետից£ Նրանց փաստմամբ` հետևողական է ու պահանջկոտ Հակոբ Շահգալդյանը£ Նույնիսկ որոշակի դժգոհություններ կային նրա խստապահանջությունից, բայց այդ հետևողական աշխատանքի արդյունքն է այսօրվա մաքուր ու գեղեցիկ, բարեկարգ Չարենցավանը£ Քաղաքը կերտում է իր ապագան. այս տարի` հունվար-օգոստոս ամիսներին 226 ծնունդ է գրանցվել Չարենցավանում` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 182¬ի փոխարեն£ Այո, քաղաքն իրոք կերտում է իր ապագան` 6 տասնամյա ընթացքով շարունակելով կենսագրությունը, և փաստելով, որ մանուկներինն է շեն ու նորոգ ապագան£

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ