Վերջին զգուշացումը


Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայում տեղի ունեցավ նախագահության հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին մարզաձեւին վերաբերվող մի շարք հարցեր: Մասնավորա պես նախագահությունը` ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանի գլխավորությամբ, որոշեց չորակազրկել Հայաստանի բարձրագույն խմբի ակումբներում հանդես եկող Թովմաս Օրդանյանին եւ Լեւոն Վահրադյանին (2-ն էլ հանդես էին գալիս «Երեւան» թիմում), որոնք օգոստոսին կայացած Համահայկական խաղերի «Երեւան» - «Կահիրե» հանդիպման ժամանակ տեղի ունեցած հայտնի պատահարին մասնակցություն էին ունեցել: Նախագահությունը, քննարկելով պատահարը, վերջին զգուշացում տվեց բասկետբոլիստներին, սակայն նրանք չորակազրկվե ցին, քանի որ իրենց ակումբների առաջատար բասկետբոլիստներն են, իսկ Հայաստանի առաջնությունը թեւակոխել է վճռական փուլ: Նիստի ընթացքում որոշվեց նաեւ խիստ զգուշացում տալ մարզիչներ Վիկտոր Նովենց - Աղաջանյանին եւ Էդուարդ Հարությունյանին, որոնք չեն կանխել տեղի ունեցածը: Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատերախմբի հյուրախաղերը, կայանալով Լոռու մարզպետի, Գուգարաց թեմի և վիրահայոց հոգևոր հովիվների թատրոնաշեն աջակցությամբ, վանաձորցիների հոգսաշատ առօրյայի տաղտուկը օր-օրի հագեցրին մշակութային զարթոնքի աննախադեպ լիցքերով: Արտերկրում պետականի կարգավիճակով բարեհաջող գործող միակ հայկական թատրոնի` մայր հայրենիքի հեռավոր մարզկենտրոնում բորբոքած հոգևոր կրակի ապրեցնող ջերմությանը անհաղորդ մնաց ՀՀ մշակույթի նախարարությունը: Հակառակ իր իսկ որդեգրած` մայրաքաղաքում կենտրոնացած հոգևոր սնունդի պաշարներից մարզերին որոշակի բաժին հատկացնելու քաղաքականության թելադրած վարվելակերպի նորմերի...