Սերունդներ կրթող արվեստագետը


«Այն ազգը, որը չի դաստիարակում իր սերնդին արվեստի մնայուն արժեքներով, չի կարող ունենալ ապագա»,- այսպես է մտածում ճանաչված գեղանկարիչ, վաստակաշատ մանկավարժ Ստեփան Մինասյանը£ Նա ծնվել է 1929 թ. նոյեմբերի 15¬ին£ 1950 թ. ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, իսկ 1957¬ին` Գեղարվեստաթատերական ինստիտուտը£ Նրա գեղանկարչական աշխատանքները ցուցադրվում են թանգարաններում, Մայր աթոռի վեհարանում, պահվում մշակութային ֆոնդերում£ Ստեղծագործելու հետ համատեղ դասավանդել է ոչ միայն մայրաքաղաքի, այլ նաև շրջանների դպրոցներում£ Նրա համար սերնդի դաստիարակությունը կարևորագույնն է եղել£ Երեխաների հետ նա աշխատում է իր մեթոդով` ներշնչելով ինքնավստահ, ազատ մոտեցում£ Թեմատիկ աշխատանքները կատարելու համար կիրառում է երևակայությունը զարգացնող անհատական մոտեցումներ£ Հնարավոր չէ բոլորին չափել նույն սանդղակով£ Եվ որպեսզի ծնվի իսկական մեծ արվեստագետ, երեխան պետք է անվերապահորեն հավատա ու վստահի քեզ£ Այս սկզբունքով է հիմնադրել Կամո քաղաքի արվեստի դպրոցը, որն այժմ անվանակոչվել է իր անունով£ Բազում սերունդներ են կրթվել ու դաստիարակվել նրա նկարչական արվեստանոցում, որոնք այսօր արդեն ճանաչված նկարիչներ, դասախոսներ են` Աննա Ավետիսյան, Հովհաննես Հարությունյան, Արսեն Գևորգյան` բոլորին չես կարող թվարկել£ Այժմ էլ Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցում, Սարաջևի անվան երաժշտանոցում իր արվեստանոցն է վարում` «Միայն առաջ» կարգախոսով: Անելիքներ շատ ունի£

Ալլա ԹՈՐՈՍՅԱՆ