ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳՐԵՐ


Անվանի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ուղերձում ասված է. «Մեծ ցավով տեղեկացա անվանի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի մահվան մասին£ Սիլվա Կապուտիկյանը հայ նորագույն գրականության ամենաականավոր ներկայացուցիչներից է, որի գեղարվեստական և հրապարակախոսական ստեղծագործությունները տասնամյակներ շարունակ ուղեկցել են ինչպես հայ, այնպես էլ օտարազգի ընթերցողին£ Թե° հայրենիքում, թե° սփյուռքում նա մեծ ժողովրդականություն էր վայելում` իբրև իր երկրի ու ժողովրդի ճակատագրով մտահոգ մտավորական£ Սիլվա Կապուտիկյանի վախճանը մեծ կորուստ է մեր գրական ու հասարակական կյանքում£ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում բանաստեղծուհու հարազատներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել հայ գրականության ականավոր դեմքերից մեկի` մեծանուն բանաստեղծուհի, պետական մրցանակների դափնեկիր Սիլվա Կապուտիկյանի մահվան կապակցությամբ, որում ՀՀ կառավարության եւ անձամբ իր անունից խորին վշտակցություն է հայտնել նրա հարազատներին, մերձավորներին եւ նրա պոեզիայի բոլոր երկրպագուներին: ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ցավակցական հեռագիր է հղել նշանավոր բանաստեղծուհի, պետական մրցանակների դափնեկիր Սիլվա Կապուտիկյանի մահվան կապակցությամբ. «Խորագույն ցավով տեղեկացա Սիլվա Կապուտիկյանի մահվան մասին: Հայ գրականության ասպարեզում մեծ է Սիլվա Կապուտիկյանի ներդրումը. նրա պոեզիան, արձակն ու հրապարակախոսական երկերը դարձել են հայ գրականության անբաժանելի էջեր: Բանաստեղծի կորուստը միշտ էլ ժողովրդի կորուստն է. վստահ եմ, որ նրա մահը սգում են ոչ միայն նրա պոեզիայի գիտակները, այլև մեր ողջ ժողովուրդը: Իմ անկեղծ վշտակցությունն եմ հայտնում Սիլվա Կապուտիկյանի հարազատներին ու մտերիմներին»: ՀՀ ԱԺ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ Կարո ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Աբովյանի քաղաքապետ Սեպտեմբերի 1-ը մեր բոլորի ամենասիրելի տոներից մեկն է: Սեպտեմբերի 1-ը սկիզբ է. սկիզբ` նոր ճանապարհի ու նոր ընթացքի: Գիտելիքի օրվա և դպրոցական ամանորի կապակցությամբ ուզում եմ շնորհավորել բոլոր մանկավարժներին, դպրոցականներին: Բոլոր նրանց, ովքեր այսօր վերստին ոտք են դնում մայր դպրոց, մայր կաճառ և ստանում իրենց հասունության, լինելության մկրտությունը: Շնորհավորում եմ նաև ծնողներին, ովքեր մեծ հույսեր են կապում դպրոցի հետ: Սիրելի մանկավարժներ, շնորհավորում եմ Ձեզ, որ անտրտունջ, լռելյայն կատարում եք Ձեր գործը և նպաստում հայ երեխայի` ավելի զարգացած, խելացի և կիրթ ձևավորմանը: Առանձնակի շնորհավորանքներ մեր առաջին կուրսեցիներին, ում կյանքի լավագույն երազանքներից մեկն իրականացել է, ընդունվել են իրենց բուհը: Թող դա դառնա նրանց կյանքի առաջին հաղթանակը, և թող հաղթանակները շարունակվեն նաև հետագայում, քանզի այդ հաղթանակները մեկտեղվելով կդառնան մեր ազգի, մեր պետության հաղթանակները: Իսկ ուժեղ և հզոր հայրենիք ունենալու համար պետք է ունենանք բանիմաց և գրագետ սերունդ: Արայիկ ՔՈԹԱՆՋՅԱՆ Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավար Դպրոցական զանգը կրկին կանչում է` ազդարարելով ուսումնական նոր տարվա սկիզբը: Կանչում է` շարունակելու խորհրդավոր այն ընթացքը, որը կոչվում է ուսումնառություն: Եվ խորին խորհուրդ ունի սեպտեմբերի 1-ը, որը Հայաստանի տոնացույցում ամրագրվել է իբրև Գիտելիքի և դպրության օր: Սիրելի մանկավարժներ. Ձեր անդուլ աշխատանքով արդեն քանի՜ սերունդ եք կյանք ճանապարհել` հերկելով նրանց հոգիների խոպանը: Գիտելիքների հետ մեկտեղ նրանց նաև կյանքի դասեր եք տալիս, նախապատրաստում ինքնուրույնության: Հավերժորեն սիրելի Ձեր իսկ կերպարով նրանց ազնվություն, շիտակություն եք ներշնչում, պարտավորեցնում անվհատ նայել իրականության աչքերին և հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Իսկ Դուք, սիրելի աշակերտներ, այսօր դպրոց եք մտնում` մեկ տարով մեծացած: Դպրոցը հարազատ օջախի ջերմությամբ կանչում է Ձեզ` հարստացնելու Ձեր գիտելիքները, կրթելու և դաստիարակելու որպես հասարակությանը պիտանի քաղաքացիներ, հայրենիքի արժանի զավակներ: Շնորհավորում եմ ուսումնական տարեմուտը: Մաղթում եմ բոլորիդ առողջություն, խաղաղ ու երջանիկ կյանք: Մանկավարժներին` անսպառ եռանդ ու արժանի հատուցում հոգու այն ջերմության, որից շռայլորեն բաժին եք հանում Ձեր սաներին: Դպրոցականներին ցանկանում եմ անհոգ պատանեկություն և գիտելիքներ ամբարելու խելամտություն: Տոնական այս խանդավառությունը թող բոլորիդ անդավաճան ուղեկիցը մնա ուսումնական ողջ տարվա, ուսումնառության ողջ ընթացքում: Բարի մեկնարկ և անխաթար ընթացք 2006-2007 ուստարուն: Վարազդատ ՄԿՐՏՉՅԱՆ Նորք-Մարաշ համայնքի ղեկավար Հազարամյակներ շարունակ մեր ժողովուրդը ոչ միայն իր ձեռքով կառուցել է իր տունը, հերկել ու ցանել հողը, անմահական գինի քամել իր աճեցրած խաղողից, այլև սիրել է մշակույթը, գիրն ու գրականությունը, ունեցել իր դպրոցը, գրչատները, ուր դասավանդել են գրագետ ու փորձված ուսուցիչներ, նվիրյալներ: Ուսուցչի վաստակի առջև անչափելի ակնածանքով հայ ժողովուրդը դարեր ի վեր սրբագործել է Ուսուցչի կոչումը, որն իր հոգու գանձերը լիուլի բաշխել է ամենքին` ցանելով սաների հոգում լավն ու բարին, դառնալով գիտելիքների սերմնացան: Խորին խոնարհումով շնորհավորում եմ բոլորին «Գիտելիքի օրվա» առթիվ, մաղթում քաջառողջություն, իրենց տքնանքին համարժեք վաստակ և բազում հաջողություններ: Թող որ մեր դպրոց-աղավնատունը երբեք չդատարկվի, և մեր մեսրոպյան տառերի խորհուրդը աղավնի-սաները հասցնեն Արարատի գագաթին ու Նոյ Նահապետի աշխարհասփյուռ որդիներին: