Պուտինը` արմատական ազգայնամոլության քավոր

ՌԴ նախագահին այսպես է որակել Հիլարի Քլինթոնը

Դոնալդ Թրամփ-Հիլարի Քլինթոն մրցամարտի թեժացումներին զուգընթաց` թեժանում են և փոխադարձ վիրավորանքներն ու մեղադրանքները:

Նևադայում հրավիրած նախընտրական հանրահավաքում Քլինթոնը դարձյալ թունդ քննադատել է իր մրցակցին` հանրապետական և միլիարդատեր Թրամփին: Նրան մեղադրել է ազգայնամոլության և ռասիզմի մեջ` ասելով, որ նրա «ծայրահեղ ազգայնականության բրենդը» վայել է Ռուսաստանի նախագահին:

Ի պատասխան` Թրամփն էլ Քլինթոնին է անվանել ռասիստ, իսկ նրա ընտանիքին պատկանող բարեգործական հիմնադրամը որակել է քրեական ձեռնարկություն: BBC.ru.