58.000 քառ. կմ` 30 տարում


Խոսքը մոլորակի վրա ցամաքի ավելացման մասին է: Նիդեռլանդների Դելտարես ինստիտուտի գիտնականները հաշվարկել են, որ ճիշտ այդքան նվազել են ջրային տարածքները:

Մի շարք վայրերում, այդ թվում և առափնյա տարածքներում, արհեստական ցամաքեցումները, փաստորեն, ավելի նշանակալի գործոններ են, քան սառցադաշտերի հալեցումը, ասվում է NΖture CliΗΖtΖ ChΖnge ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Ընդհանուր առմամբ` վերջին 3 տասնամյակում ջրերի տակ է մնացել 115 հազար քառակուսի կմ ցամաք, սակայն չորացվել է 173 հազար քառ. կմ ջրային մակերևույթ:

Նիդեռլանդացի գիտնականները վերլուծել են ՆԱՍԱ-ի արբանյակներից կատարված լուսանկարները և եզրահանգել, որ ջրային պաշարների բնական ավելացման ամենամասշտաբային օրինակը Տիբեթյան բարձրավանդակն է, որտեղ սառցադաշտերի հալչելու հետևանքով առաջացել են հսկայական նոր լճեր:

Սրա հակառակ խոշորագույն օրինակն Արալյան ծովն է` երբեմնի իր մեծությամբ 4-րդ լիճն աշխարհում: 1960-ական թթ. այն շեշտակի սկսեց ծանծաղանալ` իրենից սնվող Ամուդարյա և Սիրդարյա գետերի ջրառի պատճառով: Հիմա Արալյան ծովը վերածվել է երկու լճերի և փաստորեն` լիովին ցամաքել:

Հետազոտողներն, իհարկե, պատրաստ են շարունակել իրենց ուսումնասիրությունները, սակայն հիմա նրանց համար կարևոր է հասկանալ, թե համաշխարհային կլիմայի համար ի՞նչ նշանակություն ունեն իրենց արձանագրումները (BBC.ru):